Եշիմ Ուստաօղլու
Եշիմ Ուստաօղլու (թուրքերեն՝ Yeşim Ustaoğlu, նոյեմբերի 18, 1960[1], Սարիղամիշ, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա), թուրք կինոռեժիսոր և սցենարիստ[2][3]։
Եշիմ Ուստաօղլու թուրքերեն՝ Yeşim Ustaoğlu | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1960[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Սարիղամիշ, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Ռոբերթ քոլեջ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ և ճարտարապետ |
Yeşim Ustaoğlu Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵշիմ Ուստաօղլուն ծնվել է Սարիղամիշում։ Մեծացել է Տրապիզոնում։ Սովորել է Ստամբուլի համալսարանի ճարտարագիտության բաժնում[4]։ Աշխատել է որպես ճարտարագետ և լրագրող։
Արվեստ
խմբագրելՆկարահանել է կարճամետրաժ մի քանի ֆիլմեր։ Իր լիամետրաժ դեբյուտային ֆիլմը նկարահանել է 1994 թվականին։ Քննադատների ուշադրությունը գրավել են նրա Ճանապարհորդություն դեպի արևը (1999) և Ամպերին սպասելով (2004, տես [1] Արխիվացված 2011-11-11 Wayback Machine):
Ֆիլմագրություն
խմբագրել- 1994 IZ / Հետք (ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնում)
- 1999 Günese yolculuk/ Ճանապարհորդություն դեպի արևը
- 2004 Bulutlari beklerken/ Ամպերին սպասելով
- 2008 Pandoranın Kutusu/ Պանդորայի արկղը (Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոն)
Ճանաչում
խմբագրելԵշիմ Ուստաօղլուի Ճանապարհորդություն դեպի արևը ֆիլմը ստացել է Բեռլինի, Երուսաղեմի, Մոնրեալի և այլ կինոփառատոների մրցանակներ։ Սյուզեն Զոնտագը ֆիլմը բնորոշել է որպես տարվա 10 լավագույն ֆիլմերից մեկը (տես՝ [2]):
Եշիմ Ուստաօղլուն 2010 թվականին գլխավորել է Ստամբուլի կինոփառատոնի ժյուրիի կազմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ Chris Kutschera (October 1999). «Yesim Ustaoglu, Journey to the Sun». The Middle East. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Dönmez-Colin, Gönül (2006). Cinemas of the other: a personal journey with film-makers from the Middle East and Central Asia. Intellect Books. էջ 140. ISBN 978-1-84150-143-7. Վերցված է November 2011-ին.
- ↑ «Who's who: Yeşim Ustaoğlu». Turkish Cultural Foundation. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ուստաօղլուն յություբում
- Հարցազրույց, 2000(գերմ.)
- [3](ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եշիմ Ուստաօղլու» հոդվածին։ |