Յասմիլա Ժբանիչ (բոս․՝ Jasmila Žbanić, դեկտեմբերի 19, 1974(1974-12-19)[1][2][3], Սարաևո, ՀՍՖՀ[1]), բոսնիացի կինոռեժիսոր։ Ճանաչման է ձեռք բերել «Գրբավիցա» ֆիլմի շնորհիվ, որ 2006 թվականին Բեռլինի 56-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի։ 2010 թվականին նրա «Ճանապարհին» ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի 60-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։

Picto infobox cinema.png
Յասմիլա Ժբանիչ
բոս․՝ Jasmila Žbanić
Jasmila Zbanic KVIFF.jpg
Ծնվել էդեկտեմբերի 19, 1974(1974-12-19)[1][2][3] (45 տարեկան)
ԾննդավայրՍարաևո, ՀՍՖՀ[1]
ԿրթությունՍարաևոյի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ և կինոպրոդյուսեր
IMDbID ID 1120092

ԿենսագրությունԽմբագրել

Յասմիլա Ժբանիչև ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 19-ին Սարաևոյում, բոսնիացի մուսուլմանների ընտանիքում[4]:

Յասմիլա Ժբանիչը սովորել է Սարաևոյի Բեմական արվեստների ակադեմիայի կինոյի և թատրոնի ռեժիսուրայի բաժնում։ Կրթությունն ավարտելուց հետո ԱՄՆ Վերմոնտ նահանգում որոշ ժամանակ որպես տիկնիկավար աշխատել է «Հաց և տիկնիկ» թատրոնում, այնուհետև որպես ծաղրածու հանդես է եկել Լի Դի Լոնգի խմբի կազմում։ Բոսնիա և Հերցեգովինա վերադառնալուց հետո՝ 1997 թվականին, Յասմիլա Ժբանիչը հիմնադրել է «Դեբլոկադա» գեղարվեստական միությունն ու սկսել նկարահանել վավերագրական ու կարճամետրաժ ֆիլմեր[5]: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող կինոփառատոնների ժամանակ, որոնցից են 2000 թվականին Սլովենիայում անցկացված Մանիֆեստ 3-ը, 2004 թվականին Կասելում անցկացված «Kunsthalle Fridericianum»-ը, 2003 թվականի Ստամբուլյան բիենալեն[5]:

Յասմիլա Ժբանիչի «Գրբավիցա» ֆիլմը Բեռլինի 56-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի։ Այն ներկայացված է եղել նաև 2006 թվականի Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի «Եվրոպական լավագույն ֆիլմ» և «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգերում[5]:

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1995 - Ինքնակենսագրություն (Autobiografija)
  • 1997 - Հետո, հետո (Poslije, poslije)
  • 1998 - Noć je, mi svijetlimo
  • 1998 - Ljubav je...
  • 2000 - Red Rubber Boots
  • 2003 - Sjećaš li se Sarajeva
  • 2003 - Նկարներ անկյունից (Images from the Corner)
  • 2004 - Birthday
  • 2006 - Գրբավիցա (Grbavica, ռեժիսոր, սցենարիստ)
  • 2010 - Ճանապարհին (Na putu, ռեժիսոր, սցենարիստ)
  • 2013 - Նրանց, ովքեր չեն կարող ստել (For Those Who Can Tell No Tales, ռեժիսոր, սցենարիստ)
  • 2013 - Սիրո կղզի (Otok ljubavi,ռեժիսոր, սցենարիստ)

ՊարգևներԽմբագրել

  • Բեռլինի 56-րդ կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակ 2006 թվականին «Գրբավիցա» ֆիլմի համար
  • Բեռլինի 56-րդ կինոփառատոնի էկումենյան (քրիստոնեական) ժյուրիի մրցանակ (մրցութային ծրագիր) «Գրբավիցա» ֆիլմի համար (2006 թվական)
  • Բեռլինի կինոփառատոնի Peace Film Award մրցանակ «Գրբավիցա» ֆիլմի համար (2006 թվական)
  • ZagrebDox «Մեծ կնիք» «Նկարներ անկյունից» ֆիլմի համար
  • Սորոս կենտրոնի մրցանակ ժամանակակից արվեստի համար, «Ինքնակենսագրություն» ֆիլմի համար
  • Սորոս կենտրոնի մրցանակ ժամանակակից արվեստի համար, «Հետո, հետո» ֆիլմի համար
  • Սարաևոյի կինոփառատոնի հատուկ մրցանակ «Noć je, mi svijetlimo» ֆիլմի համար
  • New York Expo Film Festival ժյուրիի մրցանակ «Noć je, mi svijetlimo» ֆիլմի համար

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #138490058 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger-Archiv — 1913.
  4. «Jasmila Zbanic • Director» 
  5. 5,0 5,1 5,2 «On The Path»։ The Match Factory։ Վերցված է 30 апреля 2015 

Արտաքին հղումներԽմբագրել