Եղրևանի

ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ծառերի ցեղ
(Վերահղված է Յասամանից)
Եղրևանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Տրիբա Oleeae
Ենթատրիբա Ligustrinae
Ցեղ Եղրևանի (Syringa)
L., 1753

Եղրևանի (լատին․՝ Syringa), յասաման, լելակ, ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 30, Հայաստանում՝ 2 տեսակ՝ եղրևանի սովորական (Syringa vulgaris) և եղրևանի պարսկական (Syringa persica)՝ բազմաթիվ սորտերով։ Աճեցվում է տնամերձ պարտեզներում։

Նկարագրություն խմբագրել

Տերևները հակադիր են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, մանուշակագույն, վարդագույն կամ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։

Բազմացում խմբագրել

Բազմանում է սերմերով, կտրոններով և պատվաստով։

Կիրառություն խմբագրել

Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ)։ Եղրևանին օգտագործում են գեղազարդիչ տարբեր ձևավորումներում, նաև կտրած ծաղիկներ ունենալու և վաղ ծաղկեցման համար։

Տարավածությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում հայտնի է 2 տեսակ՝ եղրևանի սովորական (Syringa vulgaris) և եղրևանի պարսկական (Syringa persica)՝ բազմաթիվ սորտերով։ Երևանի բուսաբանական այգում ստեղծվել է եղրևանու տեսակային և սորտային հարուստ հավաքածու (ավելի քան 70 անուն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
  Ընթերցե՛ք «եղրևանի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 511