Եղրևանի պարսկական
Եղրևանի պարսկական | |
![]() Եղրևանի պարսկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Salvadoraceae |
Ցեղ | Սալվադորա (Salvadora) |
Տեսակ | Եղրևանի պարսկական (S. persica) |
Միջազգային անվանում | |
Salvadora persica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Եղրևանի պարսկական (լատ.՝ Salvadora persica), ձիթազգիների ընտանիքի, եղրևանի ցեղի բույս։
ՆկարագրությունԽմբագրել
Թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ, նուրբ, ուղղաձիգ կամ աղեղնաձև թեքված մոխրադարչնագույն ճյուղերով։ Միամյա շիվերը անկյունավոր են, խոնարհված, մերկ կամ գեղձամազմզուկապատ, ծածկված ոսպնյակներով։ Բողբոջները ձվաձև են, սրածայր։ Տերևները նշտարաձևից մինչև ձվաձև-նշտարաձև են, 3-6 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ, աստիճանաբար սրվող գագաթով և հիմքով, երբեմն նույն բույսի վրա կան ամբողջական և փետրակտրտված տերևներ, բարակ են, ամուր, մերկ, ներքևի կողմից լավ արտահայտված ջղերով։ Կոթունները բարակ են, 1-1,3 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ են, 5-10 սմ երկարությամբ և 5-7 սմ լայնությամբ, ձվաձև, ճյուղավորված, նուրբ առանցքներով։ Ծաղիկները բուրումնավետ են։ Բաժակը զանգականման է, քառատամ, մերկ։ Պսակի խողովակը գլանաձև է, ձվաձև կամ ձվաձև-նշտարանման պսակաթերթիկներով, կապտակարմիր են և վարդագույն կապտակարմիր։ Տուփիկը քառանկյուն է, հարթ, մերկ, գորշաշիկավուն։ Բաժակը պտուղների վրա մնում է հաճախ կիսված վիճակում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին (սովորական եղրևանուց մի քանի օր ուշ)։ Պտուղները հասունանում են հուլիս-օգոստոսին։
Երաշտադիմացկուն է և ցրտադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Մեր հանրապետության տարածքում հաճախ է հանդիպում, ամենուրեք ձմեռնադիմացկուն է և աչքի է ընկնում դեկորատիվ բարձր առանձնահատկություններով։
ՏարածվածությունԽմբագրել
Տարածված է Կասպից ծովի հարավարևմտյան շրջաններում (Լենքորան)։ Անհիշելի ժամանակներից մշակվում է Պարսկաստանում, Հնդկաստանում, Հայաստանում[1]։
Գեղարվեստական գրականության մեջԽմբագրել
- Պարսկական յասաման։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 34-36։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 247։