Յան Օտրեմբսկի (լեհ.՝ Jan Szczepan Otrębski, դեկտեմբերի 8, 1889(1889-12-08), Պիլիցա, Ռուսական կայսրություն - ապրիլի 26, 1971(1971-04-26), Պոզնան, Լեհաստան), լեհ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1920), պրոֆեսոր (1930

Յան Օտրեմբսկի
լեհ.՝ Jan Otrębski
Ծնվել էդեկտեմբերի 8, 1889(1889-12-08)
Պիլիցա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 26, 1971(1971-04-26) (81 տարեկան)
Պոզնան, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունբարբառագետ
Հաստատություն(ներ)Վիլնյուսի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն
Ալմա մատերՎարշավայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինլեհերեն
Պարգևներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր

1913 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանը, աշակերտել՝ Կ․ Բրուգմանին և Ա․ Լեսկինին։ Վիլնոյի (1921–1923, 1944–1945) և Պոզնանի (1945–1960) համալսարանների դասախոս, «Լինգվա Պոզնանիենսիս» («Lingua Posnaniensis») հանդեսի խմբագիր (հ․ 1–5, 1949-1955 և հ․ 7–9, 1959–1963)։ Հիմնական աշխատությունները նվիրված են հնդեվրոպական լեզվաբանության, բալթիական և սլավոնական լեզուների պատմության հարցերին։ Օտրեմբսկին անդրադարձել է հայերենի բաղաձայնական համակարգի զարգացման հարցին, հայ բարբառների շնչեղ ձայնեղները համարել է հայկական նորագոյացում և փորձել է պարզել դրանց առաջացման պատճառները։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 581