Յան Ռայնիս
Յան Ռայնիս (լատիշ․՝ Rainis, իսկական անունը՝ Պլիեկշանս Յանիս (լատիշ․՝ Jānis Pliekšāns), օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1865[1], Dunava, Լատվիա - սեպտեմբերի 12, 1929[1][2][3][…], Յուրմալա, Լատվիա), լատիշ բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։
Յան Ռայնիս լատիշ․՝ Rainis | |
---|---|
Ծննդյան անուն | լատիշ․՝ Jānis Pliekšāns |
Ծնվել է | օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1865[1] |
Ծննդավայր | Dunava, Լատվիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 12, 1929[1][2][3][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Յուրմալա, Լատվիա |
Գերեզման | Ռայնիսի գերեզմանատուն |
Գրական անուն | Rainis |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ, գրող, թարգմանիչ և լրագրող |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Լատվիա |
Կրթություն | Ռիգայի առաջին պետական գիմնազիա (1884)[4], Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գրական ուղղություններ | New Current? |
Ուշագրավ աշխատանքներ | Ave sol!? |
Կուսակցություն | Latvian Social Democratic Workers' Party? |
Պարգևներ | |
Ամուսին | Ասպազիա |
Յան Ռայնիս Վիքիքաղվածքում | |
Rainis Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելՄեծ է եղել Ռայնիսի հետաքրքրությունը հայ ժողովրդի պատմության ու մշակույթի նկատմամբ։ Նա թարգմանել է հայ գրողների ստեղծագործությունները, հրապարակախոսական ելույթներ ունեցել հայ գրականության մասին, ինչը հնարավորություն է տվել լատիշ հասարակայնությանը ծանոթանալ Հայաստանի, նրա բազմադարյան գրականության հետ։ Հայ ժողովրդի տառապանքը, նրա գրականության ու մշակույթը առավել հանգամանորեն են ներկայացված Ռայնիսի «Ամենադժբախտ երկիրը և ամենադժբախտ ժողովուրդը» ակնարկում (1927), որտեղ տեղեկություններ կան հայ ժողովրդի պատմության մասին՝ հնագույն ժամանակներից մինչև 1915 թվականի ցեղասպանությունը։ Խաղաղ հայ բնակչության բնաջնջումը Ռայնիսը համարել է թուրքական կառավարող շրջանների ծրագրված քաղաքականություն, որն իրագործվել է Գերմանիայի հովանավորությամբ։ Ըստ Ռայնիսի՝ հայկական հարցը «չի կարող հեշտությամբ լուծվել», քանի որ Արևմտյան Հայաստանը «պետք է Եվրոպային՝ ստատուս քվոն պահպանելու համար»[5], իսկ թուրքական իշխանությունները կօգտագործեն այդ իրավիճակը իրենց շահերի համար։ Ինչպես նշել է Ռայնիսը, անգամ այն բանից հետո, «երբ ընդունվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երբ փոքր, մինչև այժմ ճնշված ժողովուրդները հասել են գոնե տեսական ազատության..., ժամանակակից հայերը և Հայաստանը ոչ միայն առավել ապերջանիկ են, քան առաջ, այլև կարող են համարվել աշխարհի ամենադժբախտ ազգը»[6]։ Դրա հետ մեկտեղ Ռայնիսը հայ ժողովրդին բնորոշել է որպես կենսունակ ու քաջարի, որ պահպանել է ազգային կերպը, ոգին և արժանապատվությունը։
«Կաստանյոլա» հուշերի գրքում Յան Ռայնիսը հայ ժողովրդին անվանել է պանդխտության հարցում գիտակ, թարգմանել է հայկական ժողովրդական երգեր[7]։
Գրականություն
խմբագրել- Կամսար Գրիգորյան, Յան Ռայնիսը հայ ժողովրդի և հայ գրականության մասին, Ե., Հայպետհրատ, 1954, 32 էջ։
- Կամսար Գրիգորյան, Յան Ռայնիս, Ե., «Հայաստան», 1965, 87 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ literatura.lv (լատիշ.) — Literatūras, folkloras un mākslas institūts.
- ↑ Յան Ռայնիս, Ընտիր երկեր, էջ 639։
- ↑ Նույն տեղում, էջ 626-627
- ↑ Ашот Григорян Дорога в Латвию. — Эдитус, 2022. — 110 с. — ISBN 9785001497974
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ռայնիս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ռայնիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |