Յան Շպիլրեյն
Յան Նիկոլաևիչ Շպիլրեյն (ի ծնե՝ Յակով Նաֆտուլովիչ Շպիլրեյն, ռուս.՝ Ян Николаевич Шпильрейн, հունիսի 26, 1887, Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1938, Կոմունարկայի կրակահրապարակ), խորհրդային մաթեմատիկոս, պրոֆեսոր, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի անդամ[1]։
Յան Շպիլրեյն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1887 Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 21, 1938 (50 տարեկան) Կոմունարկայի կրակահրապարակ |
Գերեզման | Կոմունարկայի կրակահրապարակ |
Բնակության վայր(եր) | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ և Շտուտգարտի համալսարան |
Գործունեության ոլորտ | մեխանիկա և տենզոր |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և գերմաներեն |
Ամուսին(ներ) | Սիլվյա Շպիլրեյն |
Yan Nikolaevich Shpil'rejn Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1887 թվականին Դոնի Ռոստովում։
Կրթությունն ստացել է Դոնի Ռոստովում։ 1907 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանի Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, 1911 թվականին՝ Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1911 թվականից Շտուտգարտի համալսարանի դոցենտ[2]։
1918 թվականին Գերմանիայից վերադարձել է Ռուսական կայսրություն, որտեղ դասավանդել է Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1920-1921 թվականներին աշխատել է Մոսկվայի Արտաքին գիտությունների և տեխնոլոգիայի բյուրոյում, 1921 թվականից՝ Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի էլեկտրական ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր։
1930 թվականին միացել է նորաստեղծ Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտին։ Մինչև կյանքի վերջը եղել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ընդհանուր և էլեկտրաֆիզիկական ֆակուլտետների դեկան։
Զբաղվել է վեկտորական հաշվով, տենզորի անալիզով և էլեկտրական ճարտարագիտությունում, ջերմային ճարտարագիտությունում կամ ռադիո ճարտարագիտությունում օգտագործվող այլ մաթեմատիկական մեթոդներով։ ԽՍՀՄ-ում ճարտարագիտական հաշվարկների մեջ օգտագործվող ֆունկցիաների մասին առաջին ձեռնարկի հեղինակն է, առաջիններից է, որ մեխանիկայի դասընթացքում կիրառել է վեկտորական ներկայացումը[3]։
1937 թվականի սեպտեմբերի 10-ին ձերբակալվել է, 1938 թվականի հունվարի 21-ին մահապատժի է դատապարտվել՝ Դեմոկրատական կուսակցությանը միանալու պատառով։ Մահապատիժը իրականացվել է նույն օրը։ Ներվել է 1956 թվականի փետրվարի 4-ին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Masjutin, Wassilij Nikolajewitsch». doi:10.1163/9789004337862_lgbo_com_130393.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Евреи на Донской земле » Страница 557 » Литература. Различные темы». www.istmira.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Duren, Smilka Zdravkovska, Peter L. (2007 թ․ մայիսի 16). Golden Years of Moscow Mathematics (անգլերեն). American Mathematical Soc. ISBN 9780821891247.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Шпильрейн Ян Николаевич». www.ihst.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
Գրականություն
խմբագրել- Jean Spielrein. Lehrbuch der Vektorrechnung nach den Bedürfnissen in der technischen Mechanik und Elektrizitätslehre. Stuttgart: Konrad Wittwer, 1916.
- Jean Spielrein. Vectorrechnung: Lehrbuch der vektorrechnung nach den bedürfnissen in der technischen mechanik und elektrizitätslehre. 2 verb. und verm. Aufl. Mit 62 textabbildungen und einer formelsammlung. Stuttgart: Verlag von Konrad Wittwer, 1926. — 434 s.
- Векторное исчисление. Руководство для инженеров и физиков. М.—Л.: Госиздат, 1925. — 324 стр.
- Современные математические методы в применении к вопросам электротехники и теплотехники. М.-Л.: Объединённое научно-техническое издательство, Главная редакция энергетической литературы, 1936.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Շպիլրեյն» հոդվածին։ |