Յան Լինդբլադ
Յան Վիկտոր Արմաս Լինդբլադ (շվեդ.՝ Jan Lindblad, հուլիսի 19, 1932, Էրեբրու, Շվեդիա - ապրիլի 5, 1987, Կոլոմբո, Շրի Լանկա[1]), շվեդ բնագետ, կենդանաբան, գրող, լուսանկարիչ, կինոօպերատոր։
Յան Լինդբլադ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1932 |
Ծննդավայր | Էրեբրու, Շվեդիա |
Մահացել է | ապրիլի 5, 1987 (54 տարեկան) |
Մահվան վայր | Կոլոմբո, Շրի Լանկա[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Kungsholmens gymnasium? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, գրող, կինոպրոդյուսեր, Ժոնգլյոր, whistle artist, բնագետ և արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Jan Lindblad Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅան Լինդբլադը ծնվել է 1932 թվականի հուլիսի 19-ին, Շվեդիայի Էրեբրու քաղաքում։ Հոր նախնիները ունեցել են սաամական արմատներ և ծագումով եղել են Հյուսիսային Լապլանդիայի Վեստերբոտեն լենից[2]։ Գիմնազիան ավարտելուց հետո որպես պարուհի աշխատել է Ստոկհոլմի օպերային թատրոնի ստատիստների խմբում։ 1956 թվականին ավարտել է Ստոկհոլմի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ Բեմական դեբյուտը կատարել է 1950-ականների սկզբին՝ տարբեր ռևյուներում հանդես գալով որպես աճպարար և գեղարվեստական սուլոցների վարպետ և 1970-ականներին շատ սիրված է եղել իր հայրենիքում։ Ամենանշանավոր նվաճումներից մեկը եղել է 1977 թվականին ձայնագրված ամերիկյան Oh Shenandoah ժողովրդական երգի սուլոցային մեկնությունը։ Նրան մեծ համբավ են բերել վայրի բնության մասին «Վայրի բնության թագավորություն» (Ett vildmarksrike, 1964), «Գվիանա - թռչունների մայրցամաք» (Guyana – vattnens land, 1975), «Ջունգլիների գրքի աշխարհ» (Djungelboken värld, 1980) վավերագրական ֆիլմերի թողարկումը։ Իր վավերագրական ֆիլմերի համար 1970 թվականին արժանացել է Stora Journalistpriset մրցանակի[3]։ Ստոկհոլմի համալսարանը 1980 թվականին նրան շնորհել է պատվավոր կոչում[4]։
Լինդբլադը եղել է նաև ակտիվիստ և պայքարել է վայրի կենդանիներին նեղ վանդակներում պահելու դեմ։ 1970-ականների սկզբին Լինդբլադն ուսումնասիրել է Սուրինամի հարավում բնակվող անտառային հնդկական Ակուրիո ցեղի մարդաբանական առանձնահատկությունները, նյութական մշակույթը և սովորույթները, որոնք ներկայումս անհետացել են։ 8 տարեկանից տառապել է շաքարային դիաբետով, իսկ Շրի Լանկա այցելելուց հետո հիվանդացել է արևադարձային հիվանդությամբ։
Յան Լինդբլադը մահացել է երիկամային անբավարարությունից Ստոկհոլմում, 1987 թվականին[5]։ Նրա հիշատակին նվիրված Շվեդիայի փոստային ծառայությունը 1998 թվականին թողարկել է 2 փոստային նամականիշ, որոնցում պատկերված են ինքը և ձեռնասուն վագրի ձագերը՝ Լիլիան և Ռանին[6]։
Մատենագիտություն
խմբագրել- «Ճանապարհորդություն դեպի կարմիր քաջահավերի մոտ», 1966
- «Բուի թագավորությունում», 1967
- Իմ կանաչ դրախտը, 1969
- «Սպիտակ գետակինճ և այլ ձեռնասուն կենդանիներ», 1972
- «Գվիանա - Արևադարձային թավուտ», 1975
- «Քարե դարաշրջանը և սպիտակ հնդիկները», 1977
- «Ջունգլիների գրքերի աշխարհ», 1979
- «Վագրեր - մեր հրապուրիչ հեքիաթը», 1982
- «Իմ արևադարձային աշխարհները», 1984
- «Մարդը- դու, ես և նախաստեղծը», 1987
Ռուսերեն հրատարակություններ
խմբագրել- Линдблад Ян. Белый тапир и другие ручные животные / Пер. со швед. Л. Л. Жданова. — М.: Мир, 1976. — 184 с.: ил.
- Линдблад Ян. Мир книги джунглей / Пер. со швед. Л. Л. Жданова. — М.: Мир, 1983. — 128 с.: ил.
- Линдблад Ян. Человек — ты, я и первозданный / Пер. со швед. Л. Л. Жданова. — М.: Прогресс, 1991. — 264 с. — ISBN 5-01-002693-7.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://sverigesradio.se/avsnitt/naturfilmaren-jan-lindblads-livslanga-kamp
- ↑ Генрих Анохин. О Яне Линдбладе и его десяти книгах
- ↑ «Stora Journalistpriset». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Jan Lindblad». Արխիվացված է օրիգինալից 2011-05-29-ին. Վերցված է 2021-02-23-ին.
- ↑ Jan Lindblad, Find a grave.
- ↑ Sweden 1998-1999 Արխիվացված 2016-04-12 Wayback Machine Czeslaw Slania's engravings
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Լինդբլադ» հոդվածին։ |