Յան Ասելին
Յան Ասելին (հոլ.՝ Jan Asselijn, 1610[1][2][3][…] կամ 1600[4], Դյեպ - ոչ վաղ քան սեպտեմբերի 28, 1652 և ոչ ուշ քան հոկտեմբերի 3, 1652 կամ սեպտեմբերի 28, 1652[4], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]), հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի նկարիչ[6]։ Ստեղծել է բնանկարներ, կենդանիների նկարներ, ռազմական տեսարաններով կտավներ։
Յան Ասելին | |
---|---|
Ծնվել է | 1610[1][2][3][…] կամ 1600[4] |
Ծննդավայր | Դյեպ |
Վախճանվել է | ոչ վաղ քան սեպտեմբերի 28, 1652 և ոչ ուշ քան հոկտեմբերի 3, 1652 կամ սեպտեմբերի 28, 1652[4] |
Մահվան վայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | պատմական գեղանկարչություն և ծովանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Italianate landscape?, Վախեցած կարապը և Cavalry attack at sunset? |
Անդամակցություն | «Չվող թռչուններ» միություն |
Jan Asselijn Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅան Ասելինը ծնվել է 1610 թվականին ֆրանսիական Դեպ քաղաքում ֆրանսիացի հուգենոտ Ժան Ասելինի ընտանիքում։ 1621 թվականին ընտանիքը Ֆրանսիայից տեղափոխվել է Ամստերդամ։ Յան Ասելինը սովորել է Էսայս վան դե Վելդեի (1587-1630) մոտ։ Ճամփորդել է Ֆրանսիայում, Իտալիայում, 1635-1642 թվականներին եղել է Հռոմում, որտեղ դարձել է «Չվող թռչուններ» նկարիչների ընկերության (Bentvueghels) անդամ։ Յան Ասելինի աշակերտներից են եղել Ժակ Կուրտուան, որին 1640 թվականին դասավանդել է ռազմական գեղանկարչություն և Ֆրեդերիկ դե Մուշերոն։
Ստեղծագործական գործունեության սկզբում հիմնականում ստեղծել է ձիերով, հեծելազորային հարձակումներով տեսարաններ։ Ավելի ուշ շարունակել է ռազմական, ինչպես նաև անիմալիստական նկարչության թեման` ստեղծելով կենդանիների և թռչունների կտավներ։ Բնապատկերներում հայրենի բնության մոտիվները միավորել է իտալական տեսարանների տարրերի հետ։ Ասելինի աշխատանքներում զգալի է Կլոդ Լորենի ազդեցությունը, որի հետ ընկերներ էին դարձել Հռոմում։ Ասելինի գունագեղ և ոսկեգույն կոլորիտներով բնանկարները հիշեցնում են Յան Բոտի ոճը[7]։
Ստեղծագործություններ
խմբագրելՏարի | Վերնագիր | Գտնվելու վայր | Նկար |
---|---|---|---|
1645 | De kreeftvissers | Վիլյանուվյան պալատ-թանգարան, Վարշավա | |
1646 | Ruitergevecht bij zonsondergang | Պետական թանգարան, Ամստերդամ | |
1650 | Իտալական բնանկար | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան, Մոսկվա | |
1650 | Ezeldrijvers bij een Italiaanse ruïne | Պետական թանգարան, Ամստերդամ | |
1650 | Վախեցած կարապը | Պետական թանգարան, Ամստերդամ | |
1651 | Doorbraak van de Sint Anthonisdijk in Amsterdam | Պետական թանգարան, Ամստերդամ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Jan Asselijn (նիդերլ.) — 1999.
- ↑ 2,0 2,1 Jan Asselyn (դան.)
- ↑ 3,0 3,1 KulturNav — 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.museabrugge.be/collection/work/id/0000_GRO0525_I
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ Nash, J.M. (1972). The Age of Rembrandt and Vermeer. Holt, Rinehart and Winston. p. 241. ISBN 0-03-091870-7.
- ↑ DBNL. «Arnold Houbraken, De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (3 delen) · dbnl». DBNL (հոլանդերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Jan Asselijn(չաշխատող հղում)
Աղբյուրներ
խմբագրել- Асселин // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- 1911 Encyclopædia Britannica/Asselijn, Hans
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ասելին» հոդվածին։ |