Յանոս Կուլկա (հունգ.՝ János Kulka, դեկտեմբերի 11, 1929(1929-12-11)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3] - հոկտեմբերի 19, 2001(2001-10-19)[3] կամ հոկտեմբերի 18, 2001(2001-10-18), Շտուտգարտ, Գերմանիա), հունգարացի դիրիժոր, կոմպոզիտոր։

Յանոս Կուլկա
Ծնվել էդեկտեմբերի 11, 1929(1929-12-11)[1][2]
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[3]
Երկիր Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 19, 2001(2001-10-19)[3] (71 տարեկան) կամ հոկտեմբերի 18, 2001(2001-10-18) (71 տարեկան)
Շտուտգարտ, Գերմանիա
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1951)
 János Kulka (conductor) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յանոս Կուլկան ծնվել է Բուդապեշտում, որտեղ էլ ստացել է կրթություն։ Եղել է սոլո դասուսույց, ավելի ուշ՝ Հունգարիայի պետական օպերայի դիրիժոր։ 1957 թվականից աշխատել է Վիեննայում, Բավարիայի պետական օպերայում, Շտուտգարտի պետական թատրոնում, 1961 թվականից՝ Համբուրգի պետական օպերային թատրոնում։ 1964-1975 թվականներին Վուպերտալում եղել է երաժշտական տնօրեն, Գերմանիայում, արտասահմանում՝ հրավիրյալ դիրիժոր։ 1976-1987 թվականներին՝ Հյուսիսարևմտյան Գերմանիայի ֆիլհարմոնիկի տնօրեն[4], ձայնագրել է Ֆերենց Լիստի «Հունգարական ռապսոդիա № 6», «Two Episodes of Lenau's Faust'» և «Հոների ճակատամարտը»[5]։

 

Մահացել է Շտուտգարտում 2001 թվականի հոկտեմբերին[6]։

Պրեմիերաներ խմբագրել

  • Բորիս Բլաշեր՝ «Իվոնե՝ Բուրգունդիայի արքայադուստր» (1973 թ.)
  • Գիզելեր Կլեբե՝ «Յակոբովսկին և գնդապետը» (1982 թ.)
  • Կոնրադ Բոեմեր՝ «Դոկտոր Ֆաուստուս» (1985 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա — 1875.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #13443661X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Gründungsgeschichte» (German). Nordwestdeutsche Philharmonie. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Franz Liszt: Hunnenschlacht». allmusic.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  6. «János Kulka 71-jährig in Stuttgart verstorben» (German). OTS. 2001 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)