Յանոշ Ֆադրուս
Յանոշ Ֆադրուս (հունգ.՝ Fadrusz János, սեպտեմբերի 2, 1858[1][2][3][…], Բրատիսլավա, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 26, 1903[1][2][3][…] կամ հոկտեմբերի 25, 1903[4], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա), հունգարացի քանդակագործ։ Հունգարական արվեստում նեոկլասիցիզմի ներկայացուցիչ է։
Յանոշ Ֆադրուս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրատիսլավա, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1903[1][2][3][…] (45 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1903[4] (45 տարեկան) |
Վախճանի վայրը | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (1891)[5] |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ամուսին | Anna Deréky? |
Պարգևներ և մրցանակներ | |
János Fadrusz Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1858 թվականին Պոժոնում (ներկայումս՝ Բրատիսլավա), չքավոր գյուղացու ընանիքում։ Տարրական կրթության մի քանի դասարան ավարտելուց հետո սովորել է հյուսնի մասնագիտություն, ազատ ժամանակ շատ է նկարել։ Այնուհետև Ուգրովցի քաղաքային իշխանությունների աջակցությամբ դպրոցում փայտագործություն է սովորել։ Ընդունակություններով օժտված երիտասարդին սատարել են, որ ընդունվի Վիեննայի գեղարվեստի ակադեմիա։
1879-1883 թվականներին Պրահայում ռազմական ծառայության ժամանակ ծանոթացել է չեխ նշանավոր քանդակագործ Յոսեֆ Վացլավ Միսլբեկին, որի արվեստը մեծ ազդեցություն է թողել Յանոշ Ֆադրուսի վրա։ Իր տաղանդը նա ուղղել է քանդակների ու հախճապակու վրա գեղանկարների ստեղծմանը։ Նրա աշխատանքները գովեստով են ընդունվել, ու նա հովանավորների պակաս չի ունեցել։
1885 թվականին Յանոշ Ֆադրուսը կրթությունը շարունակելու համար թոշակ է շահել։ 1886 թվականից աշխատել է Վիեննայի ակադեմիայի դասախոս Վիկտոր Տիլգների ղեկավարությամբ, այնուհետև դարձել է նույն ակադեմիայի դասախոս Էդմունդ Հելմերի աշակերտը։
1880-ական թվականների երկրորդ կեսին Յանոշ Ֆադրուսը ստեղծել է քանդակային դիմանկարների հաջող շարքեր։
1892 թվականին «Խաչելություն» քանդակը նրան ճանաչում է բերել ողջ Հունգարիայում։
1892 թվականի վերջերին նրան հանձնարարվել է քանդակել կայսրուհի Մարիա Թերեզայի՝ ձիու վրա նստած արձանը, որի վրա քանդակագործն աշխատել է 1892-1896 թվականներին[6]։ 1893 թվականին Բուդապեշտում բացել է քանդակագործական արվեստանոց և զբաղվել դիմաքանդակներով ու մոնումենտալ քանդակագործությամբ։
1894 թվականին Յանոշ Ֆադրուսը Մատյաշ Հունյադիի (բացվել է Կլուժ-Նապոկայում) արձանի համար արժանացել է առաջին մրցանակի։ 1893 թվականին քանդակագործն ավարտել է այլաբանական քանդակները Հունգարիայի արդարադատության պալատի համար։
Մահվանից առաջ ստեղծված հիմնական աշխատանքներից են Բելա Վինկհայմի (Կիշբեր, 1901), Միկլոշ Վեշելենյիի (Զալեու, 1901), Հունգարների մուտքը Դանուբ (Զալեու, 1902, ավերվել է Ռումինիայի կոմունիստական իշխանությունների կողմից) և Լայոշ Տիսայի (Սեգեդ, 1903) քանդակները։
Պարգևներ
խմբագրել- Ֆրանց Յոզեֆի կայսերական ավստրիական օրդենի ասպետի շքանշան
- Երկաթե թագի 3-րդ կարգի շքանշան
- Կլուժ Նապոկի համալսարանի պատվավոր դոկտոր
Պատկերասրահ
խմբագրել-
Մատյաշ Հունյադիի արձանը Կոլովժարում (ներկայումս՝ Կլուժ Նապոկա), 1900
-
Կայսրուհի Մարիա Թերեզայի արձանը (ոչնչացվել է)
-
Միկլոշ Վեշելենյիի արձանը
-
Լայոշ Տիսայի արձանը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Gyula F. Magyarok a bécsi Képzőművészeti Akadémián (հունգ.) — MTA, 1935. — P. 40.
- ↑ В 1921 году памятник был полностью разрушен словацкими националистами.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն(հունգարերեն)
- Յանոշ Ֆադրուս(հունգարերեն)
- Յանոշ Ֆադրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանոշ Ֆադրուս» հոդվածին։ |