Յակուշի ձի
Յակուշի ձի (ճապ.՝ 薬師寺 Յակուշի-ձի), հնագույն բուդդայական տաճար Ճապոնիայի Նարա քաղաքում։ Տաճարը պահպանվում է է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Յակուշի ձի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | բուդդայական տաճար և chokugan-ji? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նարա |
Դավանանք | East Asian Yogācāra?[1] |
Մասն է | Historic Monuments of Ancient Nara?, Nanto Shichi Daiji?, Q11627443?, Shinbutsu Reijō Junpai no Michi? և Q22120745? |
Կազմված է | Tōindō, Yakushiji? և East Pagoda, Yakushiji? |
Ժառանգության կարգավիճակ | Ճապոնիայի ազգային հարստություն[2], ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Historic Site of Japan?[3] |
Նվիրված | Q3936251? |
Հիմնադիր | Temmu? |
Հիմնադրված | 680 |
Մակերես | 5,1 հեկտար, 93,15 հեկտար |
![]() | |
![]() | |
yakushiji.or.jp(ճապոներեն)(անգլ.) |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 870 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Յակուշի ձին ներկայացնում է հոսսո ավանդույթը։ Տաճարը հայտնի է Յակուսայի քանդակագործական տրիադայով, որն իր մեջ ներառում է Յակուսի նյորայը (բժշկության Բուդդա) և Չանդրապրաբհու, Սուրիապրաբհու բոդհիսատվաները։ Տաճարը մտնում է հարավի յոթ խոշորագույն տաճարների թվի մեջ։
Պատմություն Խմբագրել
Տաճարը հիմնադրվել է 680 թվականին Ֆուձիվարակյոյում Տեմմու կայսրի կողմից, շինարարությունը երկար է տևել և կայսրը մահացել է։ Միայն 697 թվականին է տեղադրվել Յակուսի նյորայի արձանը, իսկ 697 թվականին տաճարի շինարարությունն ավարտվել է։
710 թվականին տաճարը տեղափոխվել է Նարա, տեղափոխությունն ամբողջությամբ ավարտվել է 718 թվականին։
Տաճարային համալիրի մեջ մտնում են Կոնդոն (Գլխավոր դահլիճ), կոդոն (Դասախոսային դահլիճ), Արևելյան և Արևմտյան պագոդաները։ Տաճարի կառուցվածքը խորհրդանշում է երկրի վրա բուդդայական դրախտը։ Տաճարը վերապրել է մի քանի հրդեհներ և աղետներ, և տուժել է 1528 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1528 թվականի հրդեհի ընթացքում այրվել է ամեն ինչ, բացի Արևելյան պագոդայից, որն այսօր երկրի վրա ամենահին փայտե կառույցներից մեկն է։
Հիմնական դահլիճը, որը տուժել էր հրդեհից, վերակառուցվել է 1970 թվականին։
Տաճարը կապված է չինացի վանական Գենձո Սանձոյի գործունեության հետ, որը 627 թվականից մինչև 645 թվականը սովորել է Հնդկաստանում և երկար ժամանակ մնացել Նալանդա վանքում, բերել և թարգմանել է բազմաթիվ բուդդայական ստեղծագործություններ։ Տաճարի պատի որմնանկարները պատմում են Սյուանցզանի՝ Հնդկաստան կատարած ճանապարհորդության մասին։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Yakushi-ji Homepage Archived 2007-07-27 at the Wayback Machine.
- Yakushiji Temple, from The Official Nara Travel Guide Archived 2017-04-04 at the Wayback Machine.
- Yakushiji - An Imperial Healer
- Japan Guide
- Yakushiji Annual Events Archived 2016-05-09 at the Wayback Machine.
- Photos of Yakushiji
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յակուշի ձի կատեգորիայում։ |