Յակուբ Ժեզնիչակ (լեհ.՝ Jakub Rzeźniczak, հոկտեմբերի 26, 1986(1986-10-26)[1], Լոձ, Łódź Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), լեհ ֆուտբոլիստ, ադրբեջանական «Ղարաբաղ (Աղդամ)» ֆուտբոլային ակումբի պաշտպանն է։ Հանդես է եկել Լեհաստանի ազգային հավաքականում։

Յակուբ Ժեզնիչակ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ 1986, հոկտեմբերի 26
Ծննդավայր Լոձ, Լեհաստան
Հասակ 182 սմ
Քաշ 82 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ադրբեջան Ղարաբաղ (Աղդամ)
Համար 52
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004

2004-2017

2006-2007

2017-մինչ հիմա

Լեհաստան Վիդզև

Լեհաստան Լեգիա

Լեհաստան   Վիդզև

Ադրբեջան Ղարաբաղ (Աղդամ)

11 (0)

249 (12)

25 (0)

14 (0)
Ազգային հավաքական
2008-2014 Լեհաստան Լեհաստան 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

2003 թ․ Ժեզնիչակը հանդես է եկել «Վիդզև» ակումբում։ Հաջորդ տարի ֆուտբոլիստին հրավիրում են «Լեգիա», բայց չկարողանալով ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում 2 մրցաշրջան հետո ֆուտբոլիստը վարձավճարով վերադառնում է «Վիդզև»։ 2007 թ․ «Լեգիան» վերադարձնում է ֆուտբոլիստին, որից հետո Ժեզնիչակը կարողանում է տեղ գտնել թիմի հիմնական կազմում։

Լեգիայի կազմում ֆուտբոլիստը 4 անգամ կարողանում է դառնալ Լեհաստանի առաջնության չեմպիոն, ևս 6 անգամ նվաճել երկրի գավաթը։

2017 թ․ հուլիսի 6-ին Ժեզնիչակը տեղափոխվում է ադրբեջանական «Ղարաբաղ (Աղդամ)»։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Լեհաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2008 թ․, երբ թիմն ընկերական խաղ էր անցկացնում Սերբիայի ազգային հավաքականի հետ[3]։ Ազգային հավաքականի կազմում 2008-2014 թթ․ անցկացրել է 9 հանդիպում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. 2,0 2,1 90minut.pl (польск.) — 2003.
  3. Serbia vs. Poland 0:1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուբ Ժեզնիչակ» հոդվածին։