Յագուար-զինվորներ կամ յագուար-ռազմիկներ, ացտեկյան ռազմական վերնախավի ներկայացուցիչներ։ Հանդիսանում է Ացտեկյան կայսրության բանակում կռված և մեզ հայտնի երկու ամենաբարձր պատրաստվածություն ունեցող զորատեսակներից մեկը՝ արծիվ-զինվորների հետ միասին[1]։

Ացտեկների բանակում կռվող յագուար-զինվորի պատկեր Մալյաբեչյանոյի ձեռագրից։

Կերպարային առումով կատվազգի այս գիշատչի հետ է նույանակացվել Հարավային Ամերիկայի բնիկ ցեղերից ոչ միայն ացտեկների, այլ նաև մայաների դիցապաշտարանում հանդես եկող Տեսկատլիպոկա աստվածը, որն էլ համաձայն տեղական հավատալիքների՝ հանդիսանում է յագուար-մարդկանց հովանավորը։ «Յագուար» անվանումը կեչուա լեզվով նշանակում է «արյուն»։ Ացտեկները կարծում էին, որ եթե զինվորները հագնեն յագուարի մորթի՝ գիշատչի ոգին դուրս կգա մարմնից և ուժ կհաղորդի իրենց[2]։ Այսպիսով, յագուարի Ացտեկների կայսրությունում մորթի կրելու իրավունք ունեին միայն բարձրաստիճան անձինք և զինվորական վերնախավը։ Յագուար-զինվորները գլխավորապես մարտադաշտ էին դուրսբերվում զավթողական արշավանքներն իրագործելու նպատակով։ Յագուար-զինվորները օգտագործվում էին նաև աստվածների զոհ մատուցելու համար մարտադաշտից թշնամիներին գերեվարելու համար։

Մեզ են հասել յագուար-զինվորներին նվիրված նախակոլումոսյան շրջանի բազմաթիվ ծիսապաշտական արձաններ և ձեռագրեր[3]։ Դրանց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յագուար-զինվորների գլխավոր զենքը եղել է մակուաուիտլը (թարգմանաբար՝ «ձեռքի փայտ»)։ Իր ձևով մակուաուիտլը հիշեցնում էր տափակ մահակ կամ կարճ մակույկաթի՝ շեղբերի կամ վանակատից (հրաբխային ապակի) պատրաստված սեպերի մի քանի շարքից։ Շատերը կռվում էին նաև պարզունակ նիզակներով և տեղացիների կողմից յուրահատուկ ձևով պատրաստված աշտեներով։ Յագուար-մարդ դառնալու համար արական սեռ ունեցող ացտեկները բաց պատերազմում պետք է սպանեին առնվազն չորս թշնամու[4]։ Վերջիններս կարծում էին, որ որքան շատ թշնամի սպանվի մարտադաշտում, այդքան կգոհանան իրենց աստվածները։ Թշնամի սպանած ցանկացած ռազմիկ համարվում էր համարձակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jaguar Warriors. Ixmiquilpan. Mexico murals Արխիվացված 2009-04-20 Wayback Machine
  2. Sánchez-Murillo, R. (2012). La palabra universal. Ricardo Sánchez-Murillo. Retrieved September 5, 2012, from link Արխիվացված 2013-10-29 Wayback Machine.
  3. Pre-Columbian Stock Photography, Pre-Hispanic Stock Photos, Mesoamerican Travel Photos Արխիվացված 2007-04-17 Wayback Machine
  4. Anawalt, Patricia (1980). «Costume and Control: Aztec Sumptuary Laws». Archeology. vol. 33 no. 1 (1): 40. {{cite journal}}: |volume= has extra text (օգնություն)