Մ1944 100-միլիմետրանոց դաշտային թնդանոթ (ԲՍ-3)

Խորհրդային թնդանոթ

ԲՍ-3 (ՀԳՎ ինդեքս՝ 52-Պ-412), 100 մմ տրամաչափով խորհրդային թնդանոթ։

Մ1944 100-միլիմետրանոց դաշտային թնդանոթ
Տեսակդաշտային հրանոթ
Երկիր ԽՍՀՄ
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ

Թնդանոթի պաշտոնական լրիվ անվանումն է Մ1944 100-միլիմետրանոց դաշտային թնդանոթ (ԲՍ-3)։ Այն ակտիվորեն և հաջողությամբ կիրառվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, առաջին հերթին Pz.Kpfw.VI Ausf.Е «Վագր» և Pz.Kpfw.V «Հովազ» ծանր տանկերի, այդ թվում նաև Pz.Kpfw.VI Ausf.В «Թագավորական վագր» ավելի ծանր տանկերի դեմ պայքարելու համար, և այն հնարավորություն է ունեցել նաև արդյունավետորեն օգտագործվել որպես կորպուսային թնդանոթ փակ դիրքերից կրակելու համար։ Պատերազմի ավարտից հետո այն երկար ժամանակ եղել է Խորհրդային բանակի սպառազինության մաս, հիմք հանդիսացել ներկայումս Ռուսաստանի զինված ուժերում օգտագործվող հզոր հակատանկային թնդանոթների ընտանիքի ստեղծման համար։ Այս թնդանոթը վաճառվել կամ փոխանցվել է այլ պետությունների, որոնցից որոշներում այն մինչ օրս շարունակում է սպառազինության մաս կազմել։

Ստեղծման պատմություն խմբագրել

ԲՍ-3 թնդանոթը Բ-34 ծովային թնդանոթի ադապտացիան է ցամաքային գործածության համար։ Այն մշակվել է խորհրդային հայտնի կոնստրուկտոր-զինագործ Վասիլի Գավրիլովիչ Գրաբինի ղեկավարությամբ։

Կազմակերպահաստիքային կառուցվածք խմբագրել

ԲՍ-3-ը ներառված է եղել տասներկու կործանիչ-հակատանկային հրետանային բրիգադի, որ ձևավորվել են մինչև 1945 թվականի հունվարի 1-ը, և երեք գնդերից կազմված վեց թեթև հրետանային բրիգադի սպառազինության մեջ, որ մտել են տանակային բանակների կազմի մեջ (ԶԻՍ-3 32 թնդանոթ և ԲՍ-3 12 թնդանոթ), որ ձևավորվել են 1944 թվականի օգոստոսի 26-ից[1]։ ԲՍ- թնդանոթների մի որոշ քանակություն օգտագործվել է այդ տարիների Կարմիր բանակի կորպուսային հրետանու կողմից։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում թնդանոթի քարշակման համար սովորաբար օգտագործվել է կիսազրահապատ հրետանային ԱՏ-Պ քարշակ[2]։ Որպես ԲՍ-3-ի քարշակ օգտագործվել է նաև ՄՏ-ԼԲ (ՄՏ-ԼԲՎ)։ Դրանից առաջ օգտագործվել է ԱՏ-Լ քարշակ, ԶԻՍ-151 և ԶԻԼ-157 ավտոմեքենաներ կամ ԲՏՌ-152 զրահափոխադրիչ[3], իսկ պատերազմի վերջին տարիներին՝ ՅԱ-12 և Մ2 կիսաթրթուրավոր զրահապատ քարշակ (ըստ այլ տվյալների՝ Ստուդեբեքքեր US-6[3]

Արտադրություն խմբագրել

ԲՍ-3 թնդանոթի արտադրություն
Թվական 1944 1945 1946 1947 1948 1949 1950 1951 всего
Գործարան № 7 66 720 1015 306 201 256 107 200 2871
Գործարան № 232 275 420 250 - - - - - 945
Ընդհանուր 341 1140 1265 306 201 256 107 200 3816

Մարտական կիրառություն խմբագրել

ԲՍ-3-ը, իր կրակի բարձր հասողության շնորհիվ, Հայրենական մեծ պատերազմի վերջնական փուլում հաջողությամբ օգտագործվել է որպես հզոր հակատանկային թնդանոթ բոլոր հեռավորությունների վրա թշնամու տանկերի դեմ պայքարի համար և որպես կորպուսային թնդանոթ հեռավոր հակամարտկոցային կրակոցի համար։

Թնդանոթի բնութագրերն ու հատկությունները խմբագրել

ԲՍ-3 Մ1944 100-միլիմետրանոց դաշտային թնդանոթ[4][5][6]
Կրակոցի տեսակ Արկի տեսակ Արկի ապրանքանիշ Կրակոցի զանգված, կգ Արկի զանգված, կգ ՊՆ (պայթուցիկ նյութերի) զանգված, գ Պայթուցիչի ապրանքանիշ Փողային արագություն, մ/վ Ուղղակի հարվածի միջակայքը`նպատակային 2 մ բարձրության վրա Սպառազինության ընդունման թվական
Զրահահար արկեր
ՈՒԲՌ-412 սրագլուխ, լուսածրող զրահահար ԲՌ-412 30,10 15,88 65 ՄԴ-8 897 1040 1944
ՈՒԲՌ-412Բ բթագլուխ, բալիստիկական ծայրակալներով, լուսածրող զրահահար ԲՌ-412Բ 30,10 15,88 65 ՄԴ-8 897 1040 1944
Բեկորա-ֆուգասային արկեր
ՈՒՕ-412 ծովային բեկորային նռնակ Օ-412 15,94 ՌԳՄ 898 1200
ՈՒՕՖ-412 բեկորա-ֆուգասային ՕՖ-412 30,20 15,60 1460 ՌԳՄ 900 1100
ՈՒՕՖ-412Ու բեկորա-ֆուգասային, նվազեցված լիցքով ՕՖ-412 27,10 15,60 1460 ՌԳՄ 600 730
Զրահաներթափանցման աղյուսակ ԲՍ-3-ի համար[7]
Արկ \ Հեռավորություն, մ 500 1000 1500 2000 3000
ԲՌ-412
(հանդիպման անկյունը 90°) 155 135 115; 116[4] 100; 99[4] 75
(հանդիպման անկյունը 60°) 125 110 95 80; 87 60
ԲՌ-412Բ
(հանդիպման անկյունը 90°) 160; 162[4] 150; 149[4] 135; 132[4] 125; 124[4] 105
(հանդիպման անկյունը 60°) 130 120 110 100 85
(հանդիպման անկյունը 35°)[6] 73 68 62 57
ԲՌ-412Դ
(հանդիպման անկյունը 90°) 200 185 170 155 125
(հանդիպման անկյունը 60°) 150 140 130 120 100
3ԲՄ8[8]
(հանդիպման անկյունը 90°) 290
(հանդիպման անկյունը 30°) 80
ԲԿ5Մ
(հանդիպման անկյունը 90°) 390 ցանկացած հեռավորության վրա[8]
(հանդիպման անկյունը 30°) 180 ցանկացած հեռավորության վրա[9]
Պետք է հիշել, որ տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում զրահատեխնիկայի ներթափանցումը որոշելու համար օգտագործվել են տարբեր մեթոդներ։ Արդյունքում, այլ զենքերից նման տվյալների հետ ուղղակի համեմատությունը հաճախ անհնար է։

Օպերատորներ խմբագրել

 
Հուշարձան Խարկովում (առաջին պլանում)

Նախորդներ խմբագրել

  •   ԽՍՀՄ – անցել է Ռուսաստանին և նորաստեղծ հանրապետություններին
  •   Բուլղարիա – 89 միավոր 2007 թվականի դրությամբ[18]
  •   Եմեն – 20 միավոր 2007 թվականի դրությամբ[19]
  •   Մալի – 6 միավոր 2007 թվականի դրությամբ[20]
  •   Ռուսաստան – 2016 թվականի դրությամբ հանված է սպառազինությունից
  •   Ուկրաինա – 2012 թվականի դրությամբ հանված է սպառազինությունից

Որտեղ կարելի է տեսնել խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ОРГАНИЗАЦИЯ ЧАСТЕЙ ПРОТИВОТАНКОВОЙ АРТИЛЛЕРИИ КРАСНОЙ АРМИИ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  2. Е. И. Прочко. Артиллерийские тягачи Советской Армии. — Москва: Моделист-конструктор, 2005. — С. 10. — 32 с. — (Бронеколлекция № 5 (62) / 2005).
  3. 3,0 3,1 Нестареющая БС-3. «Моделист-конструктор»
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 М. Барятинский. Самоходные установки на базе Т-34. — С. 22.
  5. А. Б. Широкорад. Энциклопедия отечественной артиллерии / Под общ. ред. А. Е. Тараса. — Минск: Харвест, 2000. — С. 626. — 1156 с. — (Библиотека военной истории). — ISBN 9-85433-703-0
  6. 6,0 6,1 Расчётные данные НКВ от 4 мая 1944 года.
  7. М. В. Павлов, И. В. Павлов. Отечественные бронированные машины 1945—1965 гг // Техника и вооружение: вчера, сегодня, завтра. — Москва: Техинформ, 2008. — № 9. — С. 56.
  8. 8,0 8,1 Боевые машины Уралвагонзавода. Т-54/55. — С. 200.
  9. М. В. Павлов, И. В. Павлов. Отечественные бронированные машины 1945—1965 гг // Техника и вооружение: вчера, сегодня, завтра. — Москва: Техинформ, 2008. — № 9. — С. 53.
  10. Military Balance 2018. — С. 310.
  11. Military Balance 2018. — С. 92.
  12. Military Balance 2018. — С. 190.
  13. Military Balance 2018. — С. 475.
  14. Military Balance 2018. — С. 286.
  15. Military Balance 2018. — С. 415.
  16. Military Balance 2018. — С. 455.
  17. Military Balance 2018. — С. 489.
  18. Military Balance 2007. — С. 104.
  19. Military Balance 2007. — С. 248.
  20. Military Balance 2007. — С. 283.
  21. Рузаев С.В. Артиллерийские системы из коллекции музея военной техники УГМК. — Екатеринбург: Уральский рабочий, 2017. — 80 с. — 1000 экз. — ISBN 978-5-85383-687-7

Գրականություն խմբագրել

  • Шунков В. Н., Оружие Красной Армии. — Мн.: Харвест, 1999. — 544 с., ISBN 985-433-469-4

Արտաքին հղումներ խմբագրել