Հրետանու, ինժեներական զորքերի և կապի ռազմապատմական թանգարան

Հրետանու, ինժեներական զորքերի և կապի ռազմապատմական թանգարան, խորհրդային և ռուսական թանգարան, Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) քաղաքում։

Հրետանու, ինժեներական զորքերի և կապի ռազմապատմական թանգարան
Տեսակռազմական թանգարան և ֆորտիֆիկացիա
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրվել է1703
Հավաքածուի չափս850 000
Կայքartillery-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Լրիվ անվանումը՝ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության «Հրետանու, ինժեներական զորքերի և կապի ռազմապատմական թանգարան» արվեստի և մշակույթի դաշնային պետական բյուջետային հաստատություն։

Պատմություն խմբագրել

Ժամանակակից թանգարանի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում Ցայգհաուսից (գերմ.՝ Zeughaus - զենքի շենք), որը հիմնադրվել է 1703 թվականին Սանկտ Պետերբուրգում Պետրոս I-ի կողմից։ 1702 թվականին նա հրամանագիր է ստորագրել «հավերժ փառքի հիշատակի համար» ռազմական հուշարձանների հավաքի մասին, իսկ 1703 թվականին կարգադրություն է տվել պատմության համար ականանետի պահպանության մասին։ Այն ձուլվել էր 1605 թվականին թնդանոթային վարպետ Անդրեյ Չոխովի և նրա աշակերտ Պրոնեյ Ֆյոդորովի կողմից և գտնվում էր Մոսկվայի զինանոցում[1]։

1776 թվականից թանգարանը գտնվում էր Լիտեյնի պողոտայում գտնվող զինանոցի շենքում (հետագայում՝ շրջանային դատարանի շենք)։ 1869 թվականից գտնվում է Պետրոպավլովյան ամրոցի ամրաբուրգում։

Ցուցադրություն խմբագրել

Ներկայումս թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 850 հազար ցուցանմուշ։ Թանգարանի բակում ներկայացված է թնդանոթների, հրետանային ինքնագնաց կայանքների (ACS), հրթիռային համալիրների և տանկերի 200-ից ավելի նմուշ[2]։

Ցուցադրությունը ներառում է 15-րդ դարից մինչև մեր օրերը։

Ի թիվս այլ բաների՝ թանգարանում պահվում են ռուսական և օտարերկրյա ստեղծագործությունների բրոնզե հնագույն գործիքներ (ռազմավար), որոնք առանձնանում են հարուստ նախշերով։ Թանգարանում են նաև վարպետ Անդրեյ Չոխովի թնդանոթներից մի քանիսը։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի էջերում այս թանգարանը նկարագրվել է հետևյալ բառերով[3]

  Սանկտ Պետերբուրգի հրետանու թանգարանը տարատեսակ զենքերի, ռազմական սպառազինության ու պիտույքների՝ պատմական առումով ամենաուշագրավ պահոցներից մեկն է։ Հավաքածուն բաժանված է երկու մասի՝ ռուսական և արտասահմանյան։ 1-ինը ներառում է ռուսական զենքի և հրետանու պատմությունը՝ 14-րդ դարի վերջից մինչև ժամանակակից նմուշները, իսկ 2-րդ բաժինը հիմնականում բաղկացած է պատերազմների ռազմավարից՝ մեծ մասամբ 18-րդ դարից։ Բացի այդ, թանգարանում պահվում են նաև պատմական տարբեր իրեր, որոնք պատահաբար են այդտեղ հայտնվել, ինչպես Պետրոս I-ի, Պետրոս III-ի, Եկատերինա II-ի, Ալեքսանդր I-ի, Նիկոլայ I-ի համազգեստներն ու զենքերը, Իվան IV Ահեղի թամբը, Պետրոս Մեծի աշխատանքային կոլետը, Ֆրիդրիխ Մեծի սպիտակեղենը և համազգեստը, Ալեքսանդր Սուվորովի դեմքի հետմահու ծեփապատճեն, գեներալ Միլորադովիչի համազգեստը, որով նա մահացել է 1825 թվականի դեկտեմբերի 14-ին, Ստեպան Ռազինի աթոռը և գավազանը և այլն։ Թանգարանի ամբողջական նկարագիրը կազմվել է գեներալ Բրանդենբուրգի կողմից և հրատարակվել 1889 թվականին՝ ռուսական հրետանու 500-ամյա հոբելյանի տոնակատարությանն ընդառաջ։  

2013 թվականի նոյեմբերի 19-ին թանգարանի տարածքում բացվել է մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչի կիսանդրին (քանդակագործ՝ Ա․Ա․Ապոլլոնով)։

Թանգարանի բակում՝ շենքից աջ, գտնվում է հուշարձան՝ ի հիշատակ դեկաբրիստների, որոնք 1826 թվականին այդ վայրում մահապատժի են ենթարկվել։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Краткий путеводитель, 1968, էջ 3
  2. «Museum of Artillery, Engineering Corps and Signals». Saint Petersburg Spbcity.info. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
  3. «Артиллерийский музей». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • Военно-исторический музей артиллерии, инженерных войск и войск связи. Краткий путеводитель / к. в. н., доц., полк. А. А. Сотников. — 6-е изд., перераб. и доп. — Л.: Военно-историч. музея артилл., инж. войск и войск связи, тип. ВМОЛУА, 1968. — 273 с.
  • Карганова Г. В. «Кронверк. Кронверкский арсенал Санкт-Петербурга — уникальный памятник военной архитектуры середины XIX века» (рус.) // «Военно-исторический журнал» : журнал. — 2002. — Октябрь (№ 10). — С. 67-72.
  • Струков Д. П. Артиллерийский исторический музей в Петербурге (рус.) // «Исторический вестник» : журнал. — 1892. — Т. 48. — С. 209-238.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրետանու, ինժեներական զորքերի և կապի ռազմապատմական թանգարան» հոդվածին։