Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան

Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան (բուլղար․՝ Национален военноисторически музей), ռազմական պատմությանը նվիրված թանգարան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Թանգարանն ընդգրկված է Բուլղարիայի պաշտպանության նախարարության համակարգի կազմում, և 1914 թվականի օգոստոսի 1-ից (գործնականում՝ 1916 թվականի հուլիսի 4-ից) թանգարանն ունեցել է տարբեր անվանումներ և գործել տարբեր կառույցների ենթակայության ներքո։ Թանգարանն ունի 5 000 մ² ներքին և 40 000  մ² (որից 500 մ² բնակելի) արտաքին ցուցահանդեսային տարածք, գրադարան, համակարգչային կենտրոն։

Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան
Տեսակռազմական թանգարան և ազգային թանգարան
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍոֆիա և Սոֆիայի համայնք
Հիմնադրվել է1916
Կայքmilitarymuseum.bg
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռազմական պատմության ազգային թանգարանը ստեղծվել է 1916 թվականին, թանգարանի ռազմական-պատմական հանձնաժողովի ստեղծումից երկու տարի հետո, որի կազմում ընդգրկվեցին արխիվը, ցուցահանդեսներն ու գրադարանը։ Այն ժամանակ թանգարանը եղել է Բուլղարիայում գործող երեք թանգարաններից մեկը։

1949 թվականին թանգարանը վերանվանվել է Ազգային բանակի կենտրոնական թանգարան, 1950-1951 թվականներին տեղափոխվել է Գեներալ Սկոբլևի բուլվարի թիվ 23 շենք, որտեղ տարածքը զգալիորեն ընդլայնվել է։ 1952 թվականին թանգարանում բացվել է նոր ցուցահանդես։ 1956 թվականից թանգարանում գործել են արհեստանոցներ։

1967 թվականին Բուլղարիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ արտերկրում ստեղծվում է Առաջին բուլղարական բանակի թանգարանը։ 1971 թվականին թանգարանը սկսել է հրատարակել «Ռազմական պատմության ազգային թանգարանի աշխատություններ» գիտական հանդեսը։ 1975 թվականին գիտության, կրթության և մշակույթի բնագավառում գործունեության համար Ռազմական պատմության ազգային թանգարանը պարգևատրվել է Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի 1-ին աստիճանի շքանշանով։

2001 թվականից Ռազմական պատմության ազգային թանգարանը տեղափոխվել է Չերկովնա 92 հասցե[1]։

Ցուցադրություններ բաց երկնքի տակ խմբագրել

Թանգարանի բացօթյա հատվածում գտնվում են հետևյալ ցուցադրությունները՝

Հրետանի խմբագրել

  •   6 դյույմանոց թնդանոթ
  •   M1876 8 դյույմանոց թնդանոթ
  •   Pak 40
  •   0,5 cm schwere Kanone 18
  •   10,5 cm leFH 18
  •   15 cm sFH 18
  •   Jagdpanzer IV
  •   StuG III
  •   6 մմ դիվիզիոն թնդանոթի նմուշ, 1942 (ЗИС-3)
  •   100 մմ դաշտային թնդանոթի նմուշ, 1944 (БС-3)
  •   122 մմ թնդանոթի նմուշ, 1931/37 (А-19)
  •   152 մմ հաուբից նմուշ, 1943 (Д-1)
  •   Կատյուշա (ՀԿՌՀ)
  •   СУ-76
  •   СУ-100

Հրթիռներ խմբագրել

  •   9K52 Луна-М
  •   Р-17
  •   ОТР-23 Ока
  •   С-75
  •   Круг

Ռազմական մեքենաներ խմբագրել

  •   ԲՏՌ-60PAU
  •   MT-ЛБ
  •   MT-ЛБu
  •   ЗИС-5
  •   БМП-23
  •   BMP-30

Տանկեր խմբագրել

  •   LT vz.35
  •   Hotchkiss H35
  •   PzKpfw IV

Ինքնաթիռներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «History». National Museum of Military History. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի ռազմական պատմության ազգային թանգարան» հոդվածին։