Մուշեղ Սանթրոսյան

հայ մանկավարժ
(Վերահղված է Մ. Սանթրոսյանից)

Մուշեղ Հայրապետի Սանթրոսյան (հունվարի 1, 1894(1894-01-01), Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 14, 1972(1972-12-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945)։

Մուշեղ Սանթրոսյան
Ծնվել էհունվարի 1, 1894(1894-01-01)
Դիլիջան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 14, 1972(1972-12-14) (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտմանկավարժություն
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1917) և Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիա (1926)
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1948) և պրոֆեսոր (1937)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Դիլիջանում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, 1917 թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը։ 1920-1922 թվականներին աշխատել է Դիլիջանի շրջանային լուսբաժնի վարիչ, շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ։

1922-1926 թվականներին Մ. Սանթրոսյանը սովորել է Մոսկվայի Ն. Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1926 թվականին նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան։ Շուրջ քսան տարի ղեկավարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնը։ 1930-1931 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր, 1934 թվականին նշանակվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի տնօրեն, 1937 թվականին՝ ուսուցիչների վերապատրաստման, 1941 թվականին՝ դպրոցների գիտահետազոտական ինստիտուտների տնօրեն։

1957 թվականին ընտրվել է ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ։

Գրել է մի շարք մենագրություններ և գիտական հոդվածներ՝ նվիրված հայ մանկավարժության ու դպրոցի պատմությանը։ Առանձնապես կարևոր են՝ «Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խ. Աբովյանը» (Երևան, 1953), «Մեսրոպ Թաղիադյանը մանկավարժ» (Երևան, 1959), «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի 1-ին կեսին» (Երևան, 1964), «Ներսիսյան դպրոցի պատմություն» (Երևան, 1981) աշխատությունները[1][2]։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Հայ մեծ լուսավորական-մանկավարժ Խ. Աբովյանը, Երևան, 1953:
  • Хачатур Абовян - выдающийся армянский педагог, Москва, Учпедгиз, 1957, 160 с.
  • Ա. Ս. Մակարենկոյի մանկավարժական հայացքները, 1944։
  • Ակնարկներ Սովետական Հայաստանի հանրակրթական դպրոցի պատմության, 1955։
  • Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին, 1964։
  • Ներսիսյան դպրոցի պատմություն, Ե., Լույս, 1981, 268 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 19։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՄՈւՇԵՂ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  2. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Սանթրոսյան, Մուշեղ Հայրապետի, 1894-1972 (Personal Name)». opac1.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Սանթրոսյան» հոդվածին։