Միխայիլ Պոսելսկի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միխայիլ Պոսելսկի (Михаил Яковлевич Посельский, հունվարի 3, 1918, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 17, 2008, Մոսկվա, Ռուսաստան), վավերագրական կինոյի խորհրդային օպերատոր։ 1961 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ «Հայրենական մեծ պատերազմի շքանշան» առաջին և երկրորդ աստիճանի դափնեկիր, Կարմիր աստղի շքանշան-ի դափնեկիր։
Միխայիլ Պոսելսկի Михаил Посельский | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1918 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | մայիսի 17, 2008 (90 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոօպերատոր, կինեմատոգրաֆ և կինոռեժիսոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1918 թ. հունվարի 3-ին կինոռեժիսոր Պոսելսկու ընտանիքում։ 1941 թ. ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական բաժինը։ Նկարահանումներ է կատարել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում, հասել է մինչև Բեռլին, նկարահանել է Գերմանիայի և Ճապոնիայի նահանջի պայմանագրի ստորագրումը։ Կարմիր հրապարակում 1945 թ. հունիսի 24-ին տեղի ունեցած զորահանդեսը։ Պոսելսկու նկարահանած պատերազմական կադրերը դարձել են «Ստալինգրադ», «Օռլովյան ճակատամարտ», «Բեռլին» և այլ ֆիլմերի մասեր։ Վերջին տարիները ապրել է Նյու Յորքում։ Ռուսական թերթերում, որը հրատարակվում էր ԱՄՆ-ում («Еврейский мир», «Русский Форвертс», «Форум») հրապարակել է հատվածներ իր հիշողություններից։ Մահացել է 2008 թվականին մայիսի 17-ին։ Թաղված է Մոսկվայում։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1943 - Օռլովյան ճակատամարտ
- 1943 - Ստալինգրադ
- 1944 - Бобруйский котел
- 1944 - От Вислы до Одера
- 1944 - Хелм - Люблин
- 1945 - Բեռլին
- 1945 - Ճապոնիայի ջարդումու
- 1945 - Հաղթանակի շքերթը
- 1946 - Սովետական Լատվիա
- 1947 - Հաղթական երկրի օր
- 1949 - Морская юность
- 1950 - Պատրաստ եղիր
- 1951 - В рыбачьем колхозе
- 1952 - Одна из многих
- 1952 - Мастера буерного спорта
- 1953 - Բասկետբոլի վարպետները
- 1954 - Будущие механизаторы
- 1954 - Степь оживает
- 1957 - Балтийские мелодии