Մկրտիչ Մկրյան (գրականագետ)

հայ գրականագետ
(Վերահղված է Մ. Մկրյան (գրականագետ)ից)
Այս հոդվածը գրականագետ Մկրտիչ Մկրյանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մկրտիչ Մկրյան (այլ կիրառումներ)։

Մկրտիչ Մամբրեի Մկրյան (նոյեմբերի 9, 1907(1907-11-09), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 26, 1983(1983-10-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956), պրոֆեսոր (1946), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից, մանկավարժ։

Մկրտիչ Մկրյան
Ծնվել էնոյեմբերի 9, 1907(1907-11-09)
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 26, 1983(1983-10-26) (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1930)
Կոչումթղթակից անդամ և պրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1945)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ 1915 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան։ 1925 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և մեկ տարի ուսուցչություն արել գյուղում։ 1930 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Նույն թվականին էլ ընդունվել է համալսարանի ասպիրանտուրան։ 1933 թվականից հայ գրականություն է դասախոսել համալսարանում։ 1954-1980 թվականներին եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը, 1941-1947 թվականներին և 1957-1976 թվականներին՝ համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1947-1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը։ 1939 թվականին «Ֆրիկի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1945 թվականին «Գրիգոր Նարեկացի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիարական գիտությունների դոկտորի աստիճան։ 1933 թվականից դպրոցական ծրագրերին համապատասխան գրել է հայկական միջնակարգ դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների հայ գրականության դասագրքերը։ Միաժամանակ «Հայ գրականության» դասագիրք է կազմել սփյուռքահայ դպրոցների համար։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Մովսես Խորենացի» (Երևան, 1969) գիրքը։ Մահացել է Երևանում[1]։

Աշխատություններ խմբագրել

1930-ական թվականների վերջում լույս է տեսել նրա «13-18-րդ դարերի հայ աշխարհիկ գրականությունը» անթոլոգիան և Ֆրիկին նվիրված առաջին մենագրությունը, իսկ 1955 թվականին՝ «Գրիգոր Նարեկացի» մենագրությունը։ Մանկավարժական և գիտավարչական աշխատանքներին զուգընթաց Մկրտիչ Մկրյանը գրել է իր գրքերը Մովսես Խորենացու և Հովհաննես Թումանյանի մասին՝ «Մովսես Խորենացի» (1970 թ.) և «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը» (1981 թ.): Մկրյանը գրել է նաև «Իսահակյանի հումանիզմը» (1975 թ.) գիրքը։

Մ. Մկրյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • 13-18-րդ դարերի հայ աշխարհիկ գրականություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1937, 48 էջ։
  • Գրիգոր Նարեկացի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1951, 306 էջ։
  • Էջեր հայ վիպասանության պատմությունից, Երևան, Հայպետհրատ, 1957, 240 էջ։
  • Մովսես Խորենացի, Երևան, «Հայաստան», 1970, 231 էջ։
  • Իսահակյանի հումանիզմը, Երևան, «Հայաստան», 1975, 104 էջ։
  • Հայ հին գրականության պատմություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1976, 565 էջ։
  • Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, «Սովետական գրող», 1981, 374 էջ։
  • Գրականության պատմության հարցեր, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 304 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 394.

Աղբյուրներ խմբագրել

  • Բանասիրական գիտությունների դոկտոր Վ. Ա. Գաբրիելյան «Մկրտիչ Մկրյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1983, էջ 239-240

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Մկրյան (գրականագետ)» հոդվածին։