Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձան

Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձան (ռուս.՝ Памятник Мстиславу Ростроповичу), հուշարձան Մոսկվայում, որը տեղադրվել է 2012 թվականին։ Հուշարձանը նվիրված է մեծանուն թավջութակահար, դաշնակահար և դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչին։ Գտնվում է Բրյուսի նրբանցքում, Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը և ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին[1]։

Picto infobox architecture.png
Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձան
Памятник Мстиславу Ростроповичу.jpg
Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձանը
Map
Map
Կոորդինատներ55°45′32″ հս․ լ. 37°36′24″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է2012
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Ռուկավիշնիկով
Ներկա վիճակըԿանգուն
Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակը և հուշարձանը (տեսք հետևից)

ՆկարագրությունԽմբագրել

Մստիսլավ Ռոստրոպովիչի քանդակը պատրաստվել է բրոնզից և տեղադրվել է գրանիտե սալիկներով դեկորացված բրոնզե պատվանդանի վրա[1]։ Երաժիշտը պատկերված է թավջութակ նվագելիս։ Տպավորություն է ստեղծվում, որ այժմ կհնչի նրա կատարմամբ երաժշտությունը։ Հեղինակի՝ քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի խոսքով՝ «քանդակային հորինվածքում հաջողվել է բացահայտել երաժշտի անզուսպ էներգիան, որը նրան օգնում էր հաջողությամբ իրականացնել իր ցանկացած նախաձեռնությունը»[2]։

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանի տեղադրման վայրն ընտրվել է ոչ պատահականորեն։ Մստիսլավ Ռոսրոպովիչը և նրա կինը՝ երգչուհի Գալինա Վիշնևսկայան, ապրել են մոտակայքում՝ թիվ 8/10 ինըհարկանի շենքում (Մոսկվայի կոմպոզիտորների տուն), Բրյուսի նրբանցքում[1]։ Այս շենքը կառուցվել էր հատուկ կոմպոզիտորների և Մոսկվայի Կոնսերվատորիայի պրոֆեսորների համար։ Այս տանն ապրել են նաև Դմիտրի Կաբալևսկին, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, Լեոնիդ Կոգանը, Սվյատոսլավ Ռիխտերը[3]։

Հուշարձանի բացման արարողությունը կայացել է 2012 թվականի մարտի 29-ին։ Բացումը հարմարեցրել էին երաժշտի 85-ամյակին[3]։ Բացման արարողությանը ներկա էին այն ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը[2]։

Բացումից 5 տարի անց արձանի մոտի պուրակը ևս անվանակոչվել է Մստիսլավ Ռոստրոպովիչի անունով[3]։

ԾանոթագրություններԽմբագրել