Մո Իբրահիմ

քաղաքական գործիչ

Մոհամեդ «Մո» Իբրահիմ(մայիսի 3, 1946(1946-05-03), Սուդան), կապի և տեխնոլոգիաների ոլորտի սուդանա-բրիտանացի գործարար, մինչ «Celtel» ընկերության հիմնելն աշխատել է հեռահաղորդակցության մի քանի ընկերություններում։ Հանդիսանում է «Mo Ibrahim Foundation» հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է Աֆիրկայի լավագույն մենեջերներին։ Մոհամեեդ Մոն հանդիսանում է նաև «Ինդեքս Մոհամեեդ Մո» վիճակագրական կազմակերպության հիմնադիրը, որը զբաղվում է աֆրիկյան բոլոր երկրների վիճագրական հաշվարկով։ Նա Լոնդոնի բիզնես դպրոցի Աֆրիկյան տարածաշրջանային խորհրդատվական խորհրդի անդամ է։

Մո Իբրահիմ
արաբ․՝ إبراهيم محمد بكار‎‎
Դիմանկար
Ծնվել էմայիսի 3, 1946(1946-05-03) (77 տարեկան)
ԾննդավայրՍուդան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
ԿրթությունԱլեքսանդրիայի համալսարան, Բրեդֆորդի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան
Մասնագիտությունճարտարագետ, գործարար, գիտնական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԼոնդոնի բիզնես դպրոց, BT Group? և Celtel?
ԱմուսինHania Morsi Fadl?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներHadeel Ibrahim?
 Mo Ibrahim Վիքիպահեստում

2007 թվականին նա հիմնել է Աֆրիկյան կառավարման նվաճումների «Մո Իբրահիմ» մրցանակը՝ 5 միլիոն դոլար միանվագ գումար և 200,000 դոլար տարեկան վճար։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Կենսագրություն խմբագրել

Մոհամեդ Մոն ծնվել է Հյուսիսային Սուդանում, 1946 թվականին։ Նա գիտությունների բակալավրի կոչում է ստացել Ալեքսանդրիայի համալսարանում, ուսման ընթացքում տարվել է մարքսիզմի գաղափարներներով։ Աշխատել Անգլիայում, ստացել է մագիստրոսի կոչում Բրեդֆոդի համալսարանում (էլեկտրատեխնիկա), աշխատել է որպես Բրիտանական Տելեկոմի տեխնիկական տնօրեն, որից հետո՝ նույն ընկերության «Cellnet» մասնաճյուղի տեխնիկական տնօրեն։

1989 թվականին նա հիմնել է MSI ընկերությունը, որը 2000 թվականին 618 միլիոն դոլարով վաճառել է իտալական Marconi ընկերությունը։

Ըստ «Ֆորբս» ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի՝ 2008 թվականի նրա կարողությունը գնահատվել է 2,5 միլիարդ դոլար։ Նրա անունը Թայմ ամսագրի կողմից ընդգրկվել է«Թոփ 100» հարուստների ցուցակում։

2010 թվականից Իբրահիմը համագործակցել է «Broadband» լայնաշերտ տվյալների փոխանցման զարգացման հանձնաժողովի հետ։

Մո Իբրահիմ հիմնադրամ խմբագրել

Մոհամեդ Մոն հիմնադրել է Մո Իբրահիմ հիմնադրամը։ Այն 2007 թվականին հիմնել է մրցանակ՝ Աֆրիկյան առաջնորդության նվաճումների համար, որի առաջին մրցանակակիրը եղել է Մոզամբիկի նախկին նախագահ Խոակին Չիսանոնը[2]։ Հիմնադրամը տարեկան հրապարակում է «Ինդեքս Մոհամեեդ Մո» վիճակագրական տվյալները, որը գնահատում է պետական կառավարման արդյունավետությունը՝ հաշվարկված բոլոր 53 աֆրիկյան երկրների համար։ 2009 թվականից ինդեքսը հաշվարկվում է միայն Սահարայից հարավ ընկած 48 երկրների համար։

Անձնական կյանք խմբագրել

Մո Իբրահիմը ամուսնացած է Հանիա Իբրահիմի հետ, որը նախկինում եղել է Առողջապահության ազգային ծառայության խորհրդատու։ Նա կրծքագեղձի քաղցկեղի կլինիկա է հիմնել Սուդանի մայրաքաղաք Խարթումում։ Հետագահայում նրանք ամուսնալուծվել են։ Նրանց դուստրը՝ Հադիլ Իբրահիմը, «Mo Ibrahim Foundation»-ի գործադիր տնօրենն է, իսկ որդին՝ Հոշ Իբրահիմը, դերասան է[3][4]։

Իբրահիմը հետագայում ամուսնացել է Ջեյն Իբրահիմի հետ, նրանք ունեն որդի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20180618104006/https://www.ifw-kiel.de/konfer/wwp
  2. «Mozambique ex-leader wins prize». BBC News. 2007 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «The man giving Africa a brighter future».
  4. «Meet the woman who runs the only breast cancer clinic in Sudan». independent.co.uk. 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. Bill Gates, Bono, Dangote…who’s in Mo Ibrahim’s network?

Արտաքին հղումներ խմբագրել