Մուրադ Մուրադյան (քաղաքապետ)
հայ ֆիզիկոս
(Վերահղված է Մուրադ Հովհաննեսի Մուրադյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրադ Մուրադյան (այլ կիրառումներ)
Մուրադ Հովհաննեսի Մուրադյան (հոկտեմբերի 26, 1930, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 9, 2015, Երևան, Հայաստան), ՀԽՍՀ և Հայաստանի պետական գործիչ, Երևանի քաղաքապետ (1975-1985 թթ.), ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահ։
Մուրադ Հովհաննեսի Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1930 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 9, 2015[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (1953) և Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան (1962) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ֆիզիկոս |
Զբաղեցրած պաշտոններ | Երևանի քաղաքապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿրթությունԽմբագրել
1948 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1948-1953 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1962 թվականին հեռակա ուղուցմամբ ավարտել է Մոսկվայի մեքենաշինական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունըԽմբագրել
- 1953-1958 թթ. - աշխատել է Լենինականի տարբեր դպրոցներում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։
- 1958-1964 թթ. - աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում՝ որպես ինժեներ, ինժեներ-տեխնոլոգ, տնօրենի տեղակալ։
- 1964-1965 թթ. - Լենինականի «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարանի տնօրեն։
Քաղաքական գործունեությունըԽմբագրել
- ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։
- 1965-1967 թթ. - ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, ՀԿԿ Կենտկոմի թեթև ու սննդի արդյունաբերության բաժնի վարիչի տեղակալ։
- 1967 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի երկրորդ քարտուղար։
- 1968 թ. ընտրվել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։
- 1969 թվականից ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու։
- 1975 թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
- 1985-1988 թթ. - ՀԿԿ կենտկոմի քարտուղար, միաժամանակ շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ։
- 1988-1990 թթ. - Հայկոոպի նախագահ։
- Եղել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր։
- 2008 թվականից ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի նախագահն է։
- ««Շիրակ» միջազգային միավորում» ՀԿ նախագահ։
- 2012 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին առաջադրվել է ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։
- ԽՍՀՄ 8-9-րդ, ՀԽՍՀ 10-րդ գումարումների գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (կրկնակի)
- Երևանի պատվավոր քաղաքացի (2002 թ.)
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2002 թ.)[2]
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2010 թ.)[3]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://news.am/arm/news/285315.html
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06
- ↑ Մ.Հ. Մուրադյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 95)։ |