Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրիի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 6 հիմնական դպրոց-ՊՈԱԿ, հանրակրթական դպրոց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում[1]։

Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1879
Անվանված էԱլեքսանդր Պուշկին
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
Կայքgyumri6.schools.am

Պատմություն խմբագրել

1879 թվականի նոյեմբերին Երևանի նահանգապետի և Կովկասի ուսումնական Օկրուգի հոգաբարձության բանակցությունների շնորհիվ Ալեքսանդրապոլում ստեղծվել է իգական պետական տարրական դպրոց (պրոգիմնազիա), որն ունեցել է 18 աշակերտուհի։ Դասավանդումն իրականացրել են յոթ ուսուցիչ, ուսուցումը լեզուն՝ ռուսերեն։ 1885 թվականին դպրոցի տնօրեն է նշանակվել Օլիմպիադա Բոգդանի Անդրեասյանը։ 1890-1900 թվականներին դպրոցում դասավանդել են Ղազարոս Աղայանը, հայտնի մանկավարժներ Տեր-Գևորգովան, Տեր-Ակոպովը։

1905-1906 թվականներին պրոգիմնազիան դարձել է գիմնազիա և ունեցել շուրջ 376 աշակերտներ, այդ թվում՝ հայեր` 239, ռուսներ` 127, այլ ազգի ներկայացուցիչներ` 10։

Գիմնազիայում սովորել են ազնվականների և առևտրականների աղջիկներ` 10, պատվավոր քաղաքացիների ու աստիճանավորների` 98, քահանաների` 13, քաղաքացիների ու արհեստավորների` 107, գյուղացիների` 10, այլ զբաղմունքի տեր մարդկանց` 44 երեխաներ։

Դպրոցի ներկայիս շենքը կառուցվել է Նիկոլայ ցարի և համայնքի կողմից հանգանակված միջոցներով։ Այս շենքում դպրոցը գործում է 1912 թվականից։ 1920 թվականին գիմնազիան դարձել է երկրորդ աստիճանի երկսեռ ուսուցմամբ միջնակարգ դպրոց։ 1930 թվականին դպրոցը համարվել է «օրինակելի դպրոց», որտեղ մանկավարժները վարձատրվում էին 25-% ավելի, քան տեղական մյուս դպրոցները։

1937 թվականին Ալեքսանդր Պուշկինի մահվան 100-ամյա տարելիցին դպրոցն անվանակոչվել է բանաստեղծի անունով։

1988 թվականի երկրաշարժից հետո դպրոցը հայտնվել է վրանում, տնակներում։ 1989 թվականից դպրոցում սկսվել է ռուսերենի խորացված ուսուցում։ 2001 թվականին դպրոցը վերականգնվել է։ ՀՀ և ՌԴ ֆինանսական աջակցությամբ դպրոցն ունի երկու մասնաշենք։ 2001 թվականին դպրոցում ստեղծվել է համակարգչային սենյակ։ 2015 թվականի տվյալներով դպրոցում սովորում են 563 աշակերտներ, դպրոցի 2-9-րդ դասարաններում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում։

Աշակերտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շիրակի հիմնական դպրոցներ | ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՅՔԵՐ». schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել