Մուստաֆա I(օսմ. مصطفى اول‎ — Mustafa-i evvel, թուրք.՝ Birinci Mustafa, հունիսի 24, 1591(1591-06-24), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունվարի 20, 1639(1639-01-20)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]), Օսմանյան կայսրության սուլթան 1617 - 1618 և 1622- 1623 թթ.։ Մուհամմեդ III-ի որդին է և Ահմեդ I-ի եղբայրը։

Մուստաֆա I
I Mustafa.jpg
Ծնվել է՝հունիսի 24, 1591(1591-06-24)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է՝հունվարի 20, 1639(1639-01-20)[1] (47 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Ստամբուլ
ԵրկիրՕսմանյան կայսրություն
ՏոհմՕսմանյան
կառավարիչ
ՀայրՄուհամմեդ III
ՄայրՀալիմե սուլթան
Հավատքիսլամ
ՍտորագրությունTughra of Mustafa I.JPG

Առաջին գահակալություն (1617-1618)Խմբագրել

Ահմեդ I-ի մահը Օսմանյան կայսրությանը երկնտրանքի առաջ կանգնեցրեց։ Բազմաթիվ իշխաներ իրավասու էին սուլթանության համար և նրանք սկսեցին բնակվել Թոփքափըի պալատում։ Շեյխ–ուլ–իսլամ Էսադ Աֆենդի և Սոֆու Մեհմեդ–փաշայի գլխավորությամբ (ով ներկայացրեց Գերագույն վեզիրը երբ նա հեռացավ Կոստանդնուպոլտից) որոշել էր Ահմեդի որդու փոխարեն նստեցնել գահին Մուստաֆային։ Սոֆու Մեհմեդը պնդում էր, որ Օսմանն այնքան երիտասարդ է, որ նրա գահակալումը չի կարող իրականանալ առանց ժողովրդի շրջանում բացասական մեկնաբանության: Գլխավոր հարեմապետը` Մուստաֆա Աղան դեմ էր Մուսատաֆայի գահակալմանը՝ անդրադառնալով վերջինիս մտավոր խնդիրներին, բայց նրան չլսեցին։ Մուստաֆայի սուլթան դառնալով ստեղծվեց նոր համակարգ` աշխատավարձի սկզբունքը, որը շարունակվեց մինչև կայսրության ավարտը: Առաջին անգամ Օսմանյան կայսրությունում հաջողվեց նախորդ սուլթանի որդու փոխարեն գահին նստեցնել եղբորը։ Նրա մայրը Հալիմե սուլթանը դարձավ Վալիդե սուլթան, նաև՝ խնամակալ, որը ամրապնդեց իշխանությունը։ Մուստաֆայի մտավոր կարողությունների պատճառով նրա մայրը մնաց որպես խնամակալ ճնշում գործադրեց նրա վրա։ Հույս ունեին, որ շփումները հասարակության հետ կնպաստի Մուստաֆայի առողջության լավացմանը, բայց նրա վարքագիծը մնաց նույնը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1017599777 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.

ԳրականությունԽմբագրել