Մուշեղ Տեր-Եղիազարյանց

քաղաքական գործիչ

Մուշեղ Անդրեասովիչ (Միխաիլ Անդրեևիչ) Տեր (Տեր-Եղիազարյանց) (իսկական ազգանունը՝ Եղիազարյանց, կուսակցական մականունը՝ Տեր, 1894, Ղուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 28, 1934(1934-01-28), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ[1][2]։

Մուշեղ Տեր-Եղիազարյանց
Դիմանկար
Ծնվել է1894
ԾննդավայրՂուբա, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 28, 1934(1934-01-28)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱնդամությունԿենտրոնական գործադիր կոմիտե և Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե

Կենսագրություն խմբագրել

Մուշեղ Տեր-Եղիազարյանցը ծնվել է Ղուբայում (այժմ՝ Ադրբեջան)։ Ավարտել է հայկական ծխական դպրոցը, ապա Բաքվի ագրոգիմնազիան և Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1917)։ Հեղափոխական գործունեության համար ենթարկվել է բռնաճնշումների (աքսոր, բանտ)[1]։

1917 թվականի հուլիսից մինչև 1918 թվականի նոյեմբեր եղել է Խամովնիչեսկի շրջանային խորհրդի գործերի կառավարիչ, Խամովնիչեսկի շրջանային խորհրդի (Մոսկվա) գործադիր կոմիտեի անդամ։ 1918-1919 թվականներին եղել է Համառուսաստանյան Կենտգործկոմի լիազոր ներկայացուցիչ Նիժնի Նովգորոդում[3], այնուհետև՝ Կուրսկի նահանգային գործկոմի քարտուղար։ Մասնակցել է 1919-1920 թվականների քաղաքացիական պատերազմին (Հարավային ճակատ)։ 1920 թվականի մարտից մինչև իր մահը՝ 1934 թվականի հունվարի 28-ը, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման մարմիններում՝

  • Մարտ - սեպտեմբեր 1920, ՌԿԿ(բ) Օրյոլի մարզային կոմիտեի անդամ,
  • 1920 թվականի սեպտեմբեր - 1921 թվականի հունվար՝ Օրյոլի նահանգային գործադիր կոմիտեի նախագահ,
  • 1921 թվականի մարտ - 1923 թվականի մայիս՝ Նիժնի Նովգորոդի նահանգային գործադիր կոմիտեի նախագահ,

1923 թվականի մայիսից որոշ ժամանակ գտնվել է բուժման մեջ։

  • Մինչև 1923 թվականի դեկտեմբերը՝ Եկատերինբուրգի նահանգային գործկոմի նախագահ,
  • 1923 թվականի դեկտեմբեր - 1925 թվականի մայիս՝ Ուրալի մարզային գործկոմի նախագահի տեղակալ,
  • 1925 թվականի հունվարի - 1926 թվականի փետրվարի 10-ին՝ ԽՍՀՄ աշխատանքի և պաշտպանության խորհրդին առընթեր արբիտրաժային կոմիտեի անդամ,
  • 1925 թվականի ապրիլ - 1926 թվականի ապրիլ՝ Ցենտրոսոյուզի նախագահի տեղակալ (ԽՍՀՄ սպառողական ընկերությունների կենտրոնական միություն),
  • 1926 թվականի ապրիլ - 1929 թվականի մարտ՝ Կենտրոնական Ասիայի տնտեսական խորհրդակցության նախագահ, ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդին առընթեր Սեմիրեչենսկի երկաթուղու կառուցմանն աջակցության կոմիտեի անդամ,
  • Մարտ - հուլիս 1929թ.՝ Իվանովոյի արդյունաբերական շրջանի Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության կազմկոմիտեի նախագահ,
  • 1929 թվականի հուլիս - 1930 թվականի հունվար՝ Իվանովոյի արդյունաբերական տարածաշրջանային գործադիր կոմիտեի նախագահ,
  • 1930-1931 թվականների հունվար՝ ԱԽՖՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ,
  • 1931 - 1932 ապրիլ՝ ԽՍՀՄ աշխատանքի և պաշտպանության խորհրդին առընթեր ապրանքային ֆոնդերի կոմիտեի անդամ, քարտուղար,
  • Ապրիլի 1, 1932-1933 - ԽՍՀՄ աշխատանքի և պաշտպանության խորհրդին առընթեր ապրանքային ֆոնդերի կոմիտեի նախագահ,
  • 1933 թվականի սեպտեմբեր - 1934 թվականի հունվարի 28՝ Մոսկվայի մարզային գործկոմի նախագահի տեղակալ[1]։

Մահ խմբագրել

Մահացել է Կրեմլի հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ։

Կոչումներ խմբագրել

IX–XII և XIV գումարումների Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ (1922), ԽՍՀՄ I, II, IV–VI գումարումների Կենտգործկոմի անդամ։ Կուսակցության X, XI, XV, XVII համագումարների պատգամավոր։

Երկեր խմբագրել

  • Как рождалась партия большевиков. — Л., 1925.

Գրականություն խմբագրել

  • М.А. Тер-Егиазарян // Личные фонды Государственного архива Российской Федерации (1917-2000 гг.): Путеводитель. Т. 5. М., 2001

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898—1991
  2. «Виртуальный музей ГУЛАГа․ Тер (Тер-Егиазарян) Михаил Андреевич». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
  3. Нижегородские градоначальники