Մուշեղ Սաղյան
Մուշեղ Միքայելի Սաղյան (մայիսի 21 (հունիսի 3), 1900[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - մարտի 28, 1970[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բեմանկարիչ, ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940)։
Ծնվել է | մայիսի 21 (հունիսի 3), 1900[1] |
---|---|
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 28, 1970[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | բեմադրող ռեժիսոր և ռեժիսոր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաքվում։ Ավարտել է Բաքվի գեղարվեստի բարձրագույն դպրոցը (1923)։ Բեմանկարչական գործունեությունն սկսել է Բաքվի Սատիր-Ագիտ թատրոնում, տարբեր տարիների եղել Բաքվի հայկական թատրոնի նկարիչ և գլխավոր ռեժիսոր, 1941 թվականից՝ ռուսական թատրոնի նկարիչ։
Բեմադրություններից են՝ Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Պոգոդինի «Տեմպ» և այլն։ 1928 թվականին կազմակերպել է Հայ երաժշտական թատրոն։ 1930-ականներին բեմադրություններ է ձևավորել Բաքվի Ախունդովի անվան օպերային, Ազիզբեկովի անվան դրամատիկական թատրոններում։ Աշխատել է նաև Սամարղանդում, Ստեփանակերտում, Գրոզնիում[2][3]։
Պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան
- Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 153.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 390.
- ↑ «Zarkfoundation - Մուշեղ Սաղյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 154)։ |