Սբ. Կատերինեի եկեղեցի (Մուհու)

Սբ. Կատերինեի եկեղեցի (էստ․՝ Muhu Katariina kirik), միջնադարյան լյութերական եկեղեցի Էստոնիայի Մուհու կղզում՝ Սաարեմաա նահանգում։

Սբ. Կատերինեի եկեղեցի (Մուհու)
Եկեղեցի

Muhu Katariina kirik

ՏեղադրությունԷստոնիա Էստոնիա Սաարեմաա
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պատմական երկիրԷստոնիա Էստոնիա
Կրոնադավանանքլյութերականություն
Պատմություն
Հիմնադիր(ներ)Օտտո ֆոն Լուտերբերգ
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ակտիվ էԱյո
Ճարտարապ. ոճգոթական
Կառուցման սկիզբ1267
Սբ. Կատերինեի եկեղեցի (Մուհու) (Էստոնիա)##
Սբ. Կատերինեի եկեղեցի (Մուհու) (Էստոնիա)
58°36′14″ հս․ լ. 23°13′34″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Եկեղեցին հիմնադրվել է 1267 թվականին Լիվոնյան օրդենի մագիստրոս Օտտո ֆոն Լուտերբերգի կողմից։ Եկեղեցու կառուցման մասին հիշատակվում է Հերման ֆոն Վարտենբերգի ժամանակագրության մեջ։ Առաջին շենքը կառուցվել է փայտից և միայն 13-րդ դարի վերջին տարիներին է փոխարինվել քարե շենքով[1]։ Եկեղեցու շենքը կառուցվել է մի քանի փուլով։ Սկզբում կառուցվել են հիմնական սրահի պատերը։ Եկեղեցին կառուցող վարպետները, ըստ երևույթին, ներգրավված են եղել նաև մոտակայքում կառուցվող Կարյա եկեղեցու (Լիննակա գյուղ, Սաարեմաա նահանգ) շինարարական աշխատանքներում, ինչի մասին վկայում է երկու եկեղեցիներում առկա զարդանախշերի նմանությունը[1]։ Արևմտյան պատուհանն ու զոհասեղանի հիմքը նույնպես կառուցվել են այս ժամանակաընթացքում։ Որոշ ժամանակ անց եկեղեցին զարդարվել է որմնանկարներով, իսկ ավելի ուշ՝ 1629 թվականին, Բաղդասար Ռասչկիի կողմից կառուցվել է ամբիոնը։

Եկեղեցին իր պատմության ընթացքում բազմիցս վնասվել է։ 1640 թվականին այն վնասվել է հրդեհից։ Եկեղեցին վնասվել է նաև Հյուսիսային մեծ պատերազմի ընթացքում, իսկ 1941 թվականին գերմանացիները ռումբ են նետել եկեղեցու վրա, ինչից ավերվել է տանիքը. այն վերականգնվել է միայն 1958 թվականին։ Տանիքի բացակայությունը ու ոչ մասնագետների կողմից կատարված վերականգնողական աշխատանքների փորձերն անդառնալի վնաս են հասցրել որմնանկարներին։ 1991 թվականին Էստոնիայի անկախացումից հետո եկեղեցու վերականգնողական աշխատանքները կատարվել են Շվեդիայի ֆինանսական օգնության շնորհիվ[2]։

Ճարտարապետությունը

խմբագրել

Սուրբ Կատերինեի եկեղեցին Արևմտաէստոնական կղզեխմբի միջնադարյան ամենապարզ եկեղեցիներից մեկն է։ Այն մի սրահ ունեցող շինություն է՝ սպիտակեցրած բարձր կամարներով։ Եկեղեցին չունի աշտարակներ ու զարդաքանդակներ, ինչը հատուկ է այդ տարածքի եկեղեցիներին։ Սուրբ Կատերինեի եկեղեցու միակ զարդարանքը որմնանկարներն են. դրանք հայտնաբերվել են միայն 1913 թվականին, երբ հեռացվել է սվաղը, որ արվել էր դեռ Ռեֆորմացիայի ժամանակ։ Որմնանկարներում պատկերված են վերջին դատաստանի տեսարաններ, ինչը վկայում է, որ նկարիչը եկած պիտի լինի Գոթլանդից, քանի որ այդ որմնանկարները խիստ նման են Գոթլանդում նույն ժամանակաշրջանում կատարված որմնանկարներին։ Նշենք, որ որմնանկարները կրում են նաև Բյուզանդական արվեստի ազդեցությունը[3]։ Որմնանկարներից այսօր պահպանվել են միայն առանձին հատվածներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Viirand, Tiiu (2004). Estonia. Cultural Tourism. Kunst Publishers. էջ 168.
  2. «eelk.ee». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. Taylor, Neil (2010). Estonia (6 ed.). Bradt Travel Guides. էջ 261։