Մուհամմադու Բուհարի

Նիգերիայի նախկին նախագահ

Մուհամմադու Բուհարի (անգլ.՝ Muhammadu Buhari, դեկտեմբերի 17, 1942(1942-12-17)[3][4], Daura, Նիգերիայի պրոտեկտորատ[2]), նիգերիացի պետական գործիչ, պետության գլուխը՝ 1983-1985 թվականներին։ 2015 թվականին ընտրվել է Նիգերիայի նախագահի պաշտոնում, իսկ 2019 թվականին՝ վերընտրվել[6][7]։

Մուհամմադու Բուհարի
 
Կուսակցություն՝ All Progressives Congress?[1]
Կրթություն՝ ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ, military education and training?[2], Defence Services Staff College? և Մոնսի սպայական կադետական դպրոց
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, ուսուցիչ և սպա
Ազգություն Hausa people?
Դավանանք իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 17, 1942(1942-12-17)[3][4] (81 տարեկան)
Ծննդավայր Daura, Նիգերիայի պրոտեկտորատ[2]
Քաղաքացիություն  Նիգերիա
Ամուսին Aisha Buhari?
Զավակներ Zahra Buhari?, Fatima Buhari? և Halima Buhari Sheriff?
 
Կայք՝ thisisbuhari.com
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ազգությամբ ֆուլբե է։ Ընտանիքի 23-րդ երեխան է։

Բուհարին դպրոցական կրթությունն ստացել է Կացինա քաղաքում, բայց այս մասին արժանահավատ հաստատում չի պահպանվել։ 2015 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու լինելու համար նա պետք է իր փաստաթղթերը ներկայացնելիս պատկան մարմիններին ներկայացներ նաև դպրոցի ավարտական վկայականը (որպեսզի հաստատեր կրթական նվազագույն գիտակությունը՝ ինչպես պահանջում է Սահմանադրությունը), բայց չկարողացավ դա անել։ 2019 թվականին[8]։

1961 թվականին Բուհարին ընդունվեց Կադունի Թագավորական ռազմական քոլեջ։ 1962 թվականին նրան ուղարկեցին Մեծ Բրիտանիա, որպեսզի Ալդերշոտում սովորի կադետական դպրոցում։ Մեծ Բրիտանիայից վերադարձավ 1963 թվականին՝ կրտսեր լեյտենանտի զինվորական աստիճանով, ստացավ դասակի հրամանատարության իրավունք։ Դասակը տեղակայված էր երկրի հարավում՝ Աբեկոուտում։ Որոշ ժամանակ նա ծառայել է Կոնգոյում՝ ՄԱԿ-ի՝ «կապույտ սաղավարտների» համակազմում, հետո ուսումը շարունակեց Մեծ Բրիտանիայում[8]։

1975 թվականի հեղաշրջումից հետո նշանակվեց Հյուսիսարևելյան ռեգիոնի զինվորական գուբերնատոր, ավելի ուշ՝ 1976 թվականին, երբ ռեգիոնը բաժանվեց երեք նահանգների, նշանակվեց նորաստեղծ Բորնո նահանգի զինվորական գուբերնատոր[8]։ 1977 թվականին կառավարությունն ստեղծեց Նիգերիական ազգային նավթային կորպորացիա (NNPC), իսկ Բուհարին ստացավ նավթի և բնական ռեսուրսների դաշնային կոմիսարի պաշտոնը, որը ենթադրում էր NNPC-ի նախագահությունը[8]։

1983 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ռազմական հաջող հեղափոխությունից հետո, երբ տապալվեց նախագահ Շեհու Շագարին, գեներալ-մայոր Բուհարին գլխավորեց պետությունը։ Մինչ հեղափոխությունը Բուհարին ղեկավարում էր Ջոս քաղաքի[9] զրահատանկային դիվիզիան։ Մուհամմադ Բուհարին արդարացված էր համարում երկրում իշխանությանը զավթումը ռազմական ճանապարհով, քանի որ, նրա կարծիքով, քաղաքացիական կառավարությունն անհուսալիորեն կոռումպացված էր։ Զինվորականների՝ իշխանության գալուց հետո, աշխատանքից ուշանալու համար հանրային ստորացում էր սպասվում (ուշացողները պարտավոր էին գորտի պես ցատկոտել)[10]։

Բուհարին նաև հրամայեց սահմանափակել մամուլի ազատությունը և ռեժիմի հակառակորդներին կալանքի տակ պահել՝ մինչև պաշտոնական մեղադրանքների հրապարակումը[11]։ Բացի այդ, նա արգելեց նաև աշխատողների գործադուլները և Նիգերիայում հիմնեց Գաղտնի ոստիկանություն (Անվտանգության ազգային կազմակերպություն)[12]։ Նրա իշխանության օրոք հայտնի երաժիշտ և քաղաքական քննադատ Ֆելա Կուտին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Amnesty International կազմակերպությունը քննադատեց այդ դատավճիռը և գործի նյութերն անվանեց մոգոնած[13]։

2003[14], 2007[15] և 2011[16] թվականներին առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, բայց ամեն անգամ զբաղեցնում է երկրորդ տեղը։

Հաղթել է 2015 թվականի նախագահական ընտրություններում, որոնք կայացան մարտի 28-ին։ Այս ընտրություններում նա պարտության մատնեց այդ պահին Նիգերիայի գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանին՝ հավաքելով 15 424 921 ձայն՝ Ջոնաթանի 12 853 162 ձայնի դիմաց։ Բուհարին հաղթել է 21 նահանգներում, հատկապես՝ հյուսիսում, իսկ Ջոնաթանը հիմնական ձայներն ստացել է հարավային 15 նահանգներում և դաշնային մայրաքաղաքային տարածքում[17]։

Ընտրություններում տարած հաղթանակից հետո լայնամասշտաբ հարձակում գործեց Բոկո Հարամ խմբավորման դիրքերի վրա։ 2015 թվականի դեկտեմբերին հայտարարեց Բոկո Հարամի «տեխնիկական պարտության» մասին։ Այնուամենայնիվ, Բոկո Հարմարի վրա կատարվող հարձակումները շարունակվում էին նաև հետագայում[8]։

Բուհարին կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռք առավ։ 2015 թվականին հիմնվեց Նիգերիայի նախագահին կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ 2016 թվականի դեկտեմբերին նշանակվեցին պարգևատրումներ նրանց համար, ովքեր Նախագահին կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կիրազեկեին այն բոլոր դեպքերի մասին, որոնցում առկա կոռուպցիոն մեխանիզմ, ինչպես նաև այն դեպքում, երբ քաղաքացիները տեղեկատվություն կտրամադրեին հարկերի վճարումներից խուսափելու մասին[8]։

2017 թվականի ապրիլին ընդունվեց Տնտեսական զարգացման և աճի եռամյա ծրագիրը (ERGP): Նա ենթադրում էր մակրոտնտեսական իրավիճակի կայունացում, գյուղատնտեսության և պարենամթերքի անվտանգության զարգացում, էներգետիկ սեկտորի արդյունավետության բարձրացում, տրանսպորտային ինֆրակառուցվածքի բարելավում[8]։

2017 թվականին մի քանի անգամ մեկնել է արտասահման՝ բուժման նպատակով, յուրաքանչյուր անգամը՝ երկար ժամանակով։ Թե կոնկրետ ինչ հիվանդություն ունի Բուհարին, չի բացահայտվում։ 2017 թվականին՝ հերթական անգամ Լոնդոնից վերադառնալուց հետո, նախագահը հայտարարում է, որ իր առողջությունն «զգալիորեն լավացել է»[8].

2019 թվականի փետրվարի 23-ին հաղթել է Նիգերիայի նախագահական ընտրություններում՝ վերընտրվելով նախագահի պաշտոնում[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.bbc.com/news/world-africa-12890807
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.britannica.com/biography/Muhammadu-Buhari
  3. 3,0 3,1 https://id.loc.gov/authorities/names/n79094087.html
  4. 4,0 4,1 https://statehouse.gov.ng/people/president-muhammadu-buhari/
  5. Le président Buhari reçoit le prix honorifique au Libéria — 2019.
  6. Նիգերիայի գործող նախագահն ընտրություններում հաղթանակ է տարել
  7. ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ. Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուհարին ընտրել է իր հայրենի քաղաքում
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Кусов, Виталий. «Мухаммаду Бухари: президент Нигерии | Правители Африки: XXI век». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  9. Matthews, Martin P. Nigeria: current issues and historical background. p. 121.
  10. «Nigeria's Muhammadu Buhari in profile». BBC News. 2011 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  11. Falola, Toyin and Matthew M. Heaton. A History of Nigeria. p. 214.
  12. Matthews, Martin P. Nigeria: current issues and historical background. p. 122.
  13. Shola Adenekan (2006 թ․ փետրվարի 15). «Obituary: Dr Beko Ransome-Kuti». The Guardian.
  14. 19 April 2003 Presidential Election African Elections Database(անգլ.)
  15. Huge win for Nigeria’s Yar’Adua BBC 2007(անգլ.)
  16. Opposition claims irregularities in Nigeria’s presidential election France 24 2011(անգլ.)
  17. «Independent national electoral comission. 2015 presidental election — Summary of Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  18. https://www.vanguardngr.com/2019/02/breaking-inec-gives-buhari-osinbajo-certificates-of-return/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադու Բուհարի» հոդվածին։