Մուզաֆֆարպուր (անգլ.՝ Muzaffarpur, հինդի՝ मुज़फ्फरपुर), քաղաք Հնդկաստանի Բիհար նահանգի հյուսիսային կենտրոնական մասում։ Մուզաֆֆարպուր շրջանի վարչական կենտրոնը։

Մուզաֆֆարպուր
Տեսակքաղաք և մեծ քաղաք
Երկիր Հնդկաստան
ՎարչատարածքMuzaffarpur district?
ԲԾՄ60 ± 1 մետր
Մակերես36 կմ²
Ձևավորում1875
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մուզաֆֆարպուրը գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածքում։ 1934 թվականի հունվարին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը կազմել է 8.1 մագնիտուդ, քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Բացի այդ, Մուզաֆֆարպուրը մեծապես տուժել է 1988 թվականի երկրաշարժից։

Աշխարհագրություն խմբագրել

Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 46 մետր է[1]։ Քաղաքի կլիման արևադարձային է։ Ամենաշոգ ամիսները ապրիլից հունիս են։ Տեղումների տարեկան նորման կազմում է մոտ 1180 մմ, մեծ մասը ընկնում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Բնակչություն խմբագրել

2013 թվականի տվյալների բնակչության թիվը 394 302 մարդ էր[2]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում էր 393 724 մարդ, որոնցից 52,96 %-ը՝ տղամարդ, 47,04 %-ը՝ կին։ Գրագիտության միջին մակարդակը՝ 85,07 % (տղամարդկանց համար՝ 88,77%, իսկ կանանց համար՝ 80,91%)[3]։ Բնակչության մեծ մասը խոսում է մայթիլի լեզվի վաջիկա բարբառով, հինդին օգտագործվում է որպես պաշտոնական փաստաթղթերի լեզու։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների։

1991 2001 2013
241 107 305 525 394 302

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Արդյունաբերությունը ներկայացված է երկաթուղային վագոնների արտադրությամբ, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերությամբ։ Տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում գյուղատնտեսությունը։ Առկա է երկաթուղային հաղորդակցություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Muzaffarpur, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  2. «Muzaffarpur» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  3. Muzaffarpur City Census 2011 data Արխիվացված 2017-06-11 Wayback Machine Census2011.co.in
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուզաֆֆարպուր» հոդվածին։