Ելիզարով Մարկ Տիմոֆեևիչ (մարտի 22, 1863, գյուղ Բեստուժևկա - մարտի 10, 1919, Պետրոգրադ), սովետական պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1893 թվականից։ 1886 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ Եղել է Ա․ Ի․ Ուլյանովի մտերիմը և ամուսնացել նրա քրոջ՝ Ա․ Ի․ Ուլյանովայի հետ։ Կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում, Մոսկվայում, Սամարայում։ Հեղափոխական գործունեության համար երկու անգամ (1901- 1905) ձերբակալվել և աքսորվել է։ 1906 թվականին ընտրվել է ՌԽԴԲԿ Սամարայի կոմիտեի անդամ։ 1908 թվականին արտասահմանում հանդիպել է Վլադիմիր Իլյիչ Լենինին։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո եղել է Սովետական Հանրապետության հաղորդակցության ճանապարհների ժողկոմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 493)։
|