Մոր հավատարմություն
«Մոր հավատարմություն» (ռուս.՝ «Верность матери»), խորհրդային ֆիլմ՝ նվիրված Վլադիմիր Իլյիչ Լենինի մորը՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովային (վերջինիս նվիրված երկրորդ ֆիլմն է, առաջինը՝ «Մոր սիրտը», 1965)։ Ֆիլմը նկարահանել է Մարկ Դոնսկոյը[1][2][3]։
Մոր հավատարմություն ռուս.՝ Верность матери | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Մարկ Դոնսկոյ |
Սցենարի հեղինակ | Զոյա Վոսկրեսենսկայա |
Դերակատարներ | Ելենա Ֆադեևա |
Օպերատոր | Միխայիլ Յակովիչ |
Երաժշտություն | Ռաֆայիլ Խոզակ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 89 րոպե |
Նախորդ | Մոր սիրտը (ֆիլմ, 1965) |
Սյուժե
խմբագրելՊրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի մոր մասին պատմող երկրորդ ֆիլմի գործողությունները ընդգրկում է 1900-1917 թվականների ժամանակահատվածը։
Պատմական իրադարձությունների ընթացքը Մարիա Ալեքսանդրովային ստիպում է տեսնել, որ իր երեխաները շատ համախոհներ, հետևորդներ ունեն։ Ռեֆերատի ընթերցման տեսարանում, որտեղ Լենինը արդեն հանդես է գալիս որպես Ռուսաստանի շատ գործեր կատարած առաջնորդ, մայրը սկսում է հասկանալ, որ եթե ինչ-որ բան կարող է հաշտեցնել իրեն Ալեքսանդրի մահվան հետ, ապա դա միայն Վոլոդայի ընտրած ճանապարհի անհրաժեշտությունն է։
Մայրը միշտ փորձել է զուսպ լինել, չի բարձրաձայնել իր վիշտը, երբեք չի ձգտել ուրիշների կողմից խղճահարության։ Միայն մեկ անգամ ֆիլմում արտացոլվել են մայրական զգացմունքները՝ այն տեսարանում, երբ Մարիա Ալեքսանդրովնան նվագում է դաշնամուր, և հիշում է իր ամբողջ կյանքը։ Եվ այդ ժամանակ նորից ներկայացվում է, թե ինչ է վերապրել այդ կինը։
Դերերում
խմբագրել- Ելենա Ֆադեևա – Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա
- Նինա Մենշիկովա – Աննա Ուլյանովա
- Ռոդիոն Նահապետով – Վլադիմիր Ուլյանով
- Գենադի Չերտով – Ալեքսանդր Ուլյանով
- Յուրի Սոլոմին – Դմիտրի Ուլյանով
- Թամարա Լոգինովա – Մարիա Ուլյանովա
- Ալեքսանդրա Մոսկալևա – Ելիզավետա Վասիլիևնա Կրուպսկայա
- Էլմիրա Կապուստինա – Նադեժդա Կրուպսկայա
- Նադեժդա Ֆեդոսովա – Պրասկովյա Օսմիխինա
- Վիկտոր Շախով – Պավել Օսմիխին
- Գեորգի Եպիֆանցև – Մարկ Ելիզարով
- Յուրի Բիկով – Գորչիլին
- Արկադի Ցինման – ժանդարմի գեներալ
- Վլադիմիր Եմելյանով – գնդապետ
- Պավել Տարասով – կառավարիչ
- Դանուտա Ստոլյարսկայա – Դմիտրի Ուլյանովի կինը (լուսագրերում նշված չէ)
- Իրինա Դոնսկայա – տանտիրուհի (լուսագրերում նշված չէ)
- Վալենտինա Անանինա – կին, որը պետք է զննություն իրականացներ (լուսագրերում նշված չէ)
- Վիկտոր Կոլպակով – դռնապան (լուսագրերում նշված չէ)
- Ֆեոդոր Նիկիտին – բժիշկ (լուսագրերում նշված չէ)
- Գեորգի Տուսուզով – հարևան (լուսագրերում նշված չէ)
- Անդրեյ Ցիմբալ – ժանդարմի գեներալ (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Զոյա Վոսկրեսենսկայա, Իրինա Դոնսկայա
- Ռեժիսոր՝ Մարկ Դոնսկոյ
- Օպերատոր՝ Միխայիլ Յակովիչ
- Նկարիչ՝ Բորիս Դուլենկով
Մրցանակներ
խմբագրելՄոսկվայի քաղաքային կոմերիտական կազմակերպության մրցանակ, 1970 – դերասան Ռոդիոն Նահապետովին՝ «Մոր սիրտը» և «Մոր հավատարմությունը» ֆիլմերում Վլադիմիր Ուլյանովի կերպարի ստեղծման համար[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Родион Нахапетов отметил 75-летие в Москве с мечтами о новых фильмах
- ↑ РОДИОН НАХАПЕТОВ: «СНИМАЯ ФИЛЬМ, СОЗДАЕШЬ ЦЕЛЫЙ МИР»
- ↑ Путин поздравил с юбилеем актрису Наталью Белохвостикову
- ↑ Аннотированный каталог фильмов действующего фонда. Выпуск I. Советские художественные полнометражные фильмы (А-Н). В/О «Союзинформкино», Госкино СССР, М.-1986, С. 44
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մոր հավատարմություն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում