Մորից Հայնե (գերմ.՝ Moritz Heyne, հունիսի 8, 1837(1837-06-08)[1][2], Վայսենֆելս, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1] - մարտի 1, 1906(1906-03-01)[1][2], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի գիտնական-լեզվաբան, բանասեր-գերմանագետ, բառարանագետ, միջնադարի պատմաբան, մանկավարժ։ Բազելի և Գյոթինգենի համալսարանների պրոֆեսոր։ Գիտությունների դոկտոր։ Բազել քաղաքի պատվավոր քաղաքացի (1873 թվականից)։

Մորից Հայնե
գերմ.՝ Moritz Heyne
Ծնվել էհունիսի 8, 1837(1837-06-08)[1][2]
Վայսենֆելս, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1]
Մահացել էմարտի 1, 1906(1906-03-01)[1][2] (68 տարեկան)
Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[1]
ԳերեզմանԳյոտինգենի քաղաքի գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան և Բազելի համալսարան
ԱնդամակցությունՔյոզեներ Ֆոգելվայդեր և Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3][4]
 Moritz Heyne Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1860-1863 թվականներին Հալլե-Վիթենբերգի համալսարանում սովորել է գերմաներեն և դասական բանասիրություն, պատմություն։ 1863 թվականին Բեովուլֆի թեմայով քննադատական հետազոտության համար ստացել է դոկտորի աստիճան։ 1864 թվականից Հալլեում աշխատել է որպես դասախոս։

1869 թվականին հրավիրվել է Բազելի համալսարանի գերմանագիտության ամբիոն՝ պրոֆեսոր Վիլհելմ Վաքերնագելի փոխարեն։ Այդ ժամանակ էլ դարձել է միջնադարյան հավաքածուի հանձնաժողովի ղեկավարը, որն ավելի ուշ Բազելի պատմական թանգարանի հիմքն է դարձել։

1883 թվականին տեղափոխվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ 1867 թվականին շարունակել է Յակոբ Գրիմի հետ համատեղ սկսված աշխատանքը՝ «Գերմանական բառարանի» ստեղծումը, դա փաստացի եղել է բոլոր գերմանական լեզուների համեմատության-պատմական բառարանը։ Պատասխանատու է եղել 4-րդ հատորի 2-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հատորի 1-ին մասի համար։

1890-1895 թվականներին Մորից Հայնեն հրատարակել է գերմաներեն եռահատոր բառարան։ Հրատարակել է գրություններ Բեովուլֆի, Վուլֆիլաի և Ֆրուամոնի Հելինանդի պոեմի մասին։

Նա եղել է Գյոթինգենի քաղաքային հնությունների հավաքածուի հիմնադիրն այսօրվա քաղաքային թանգարանում։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

  • Laut- und Flexionslehre der altgermanischen Dialekte (1862 թվական)
  • Beovulf (1863 թվական)
  • Heliand (1866 թվական)
  • Altniederdeutsche Eigennamen aus dem IX—XI J. (Հալլե, 1868 թվական)
  • Deutsches Wörterbuch (1890-ից 1895 թվական)
  • Ruodlieb (1897 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #116793465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. CONOR.Sl

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Гейне, Мориц». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորից Հայնե» հոդվածին։