Մորիս դը Գերեն

ֆրանսիացի բանաստեղծ

Ժորժ Պիեռ Մորիս դը Գերեն (ֆր.՝ Georges-Pierre Maurice de Guérin, օգոստոսի 4, 1810(1810-08-04)[1][2], Andillac - հուլիսի 19, 1839(1839-07-19)[3][4][5][…], Andillac), ֆրանսիացի բանաստեղծ։

Մորիս դե Գերեն
Georges-Pierre Maurice de Guérin
Ծննդյան անունԺորժ Պիեռ Մորիս դը Գերեն
Ծնվել էօգոստոսի 4, 1810(1810-08-04)[1][2]
ԾննդավայրԱնդիյակ
Վախճանվել էհուլիսի 19, 1839(1839-07-19)[3][4][5][…] (28 տարեկան)
Վախճանի վայրAndillac
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուֆրանսերեն
Ազգությունֆրանսիացի
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Ստանիսլասի քոլեջ
 Maurice de Guérin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ազնվական ընտանիքում, 1832 թվականին միացել է աբբա Ֆելիստե Ռոբեր դե Լամենեյի քրիստոնեա-սոցիալիստական խմբին, հետագայում համագործակցել է կաթոլիկ պարբերականներում՝ «Revue Européenne» և «La France Catholique»: Այնուհետև շրջանից տեղափոխվել է Փարիզ։ Մահացել է թոքախտից։

Ստեղծագործական կյանք խմբագրել

1836 թվականին նա նախկինում գրված ամեն ինչ ոչնչացրել է։ Բացի բանաստեղծություններից և օրագրից, Գերենի գրչին են պատկանում մի քանի արձակ բանաստեղծություններ, դրանցից լավագույններն են համարվում «Կենտավրոսը» և «Բաքաոսուհին»։

Ժառանգություն և ճանաչում խմբագրել

Գերենի ստեղծագործությունները նրա մահից հետո հրատարակել է Ժորժ Սանդը «Revue des Deux Mondes» երկշաբաթյա ամսագրում։ Գերենի օգնականը եղել է նրա քույրը՝ Էժենի դը Գերենը։ Նրանց նամակագրությունը տպագրվել է 1862 թվականին Ժյուլ Բարբեյ դ’Օրևիլյիի կողմից։ Էժենի և Մորիս դը Գերենի մասին էսսեն պատկանում է անգլիացի բանաստեղծ և գրաքննադատ Մեթյու Առնոլդին, այն ընդգրկվել է նրա «Քննադատական ակնարկներ» ժողովածուում (1861)։ XX դարում Գերենին ուշադրություն դարձրեցին սիմվոլիստներ՝ Ռեմի դը Գուրմոնը, Կարլ Ժորիս Հյուիսմանսը։ «Կենտավրոսը» ռոմանտիկ արձակ բանաստեղծության լավագույն նմուշ է համարվում։ 1968 թվականին Ֆրանսիայում ստեղծվել է Էժենի և Մորիս դը Գարենի բարեկամների ընկերություն, որի հովանու ներքո հրատարակվում են նրանց գրվածքները, ինչպես նաև աշխատություններ նրանց մասին։

Մատենագրություն խմբագրել

  • Le Centaure. 1838
  • La Bacchante. 1838
  • Œuvres complètes de Maurice et d’Eugénie de Guérin (3 vv.), 1869 et 1922

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.

Գրականություն խմբագրել

  • Barbano O.M. Giacomo Leopardi e Maurice de Guerin. Torino: Clausen, 1904
  • Zyromski E. Maurice de Guerin. Paris: A. Colin, 1921
  • Gourmont R.de. Promenades littéraires, V-e série. Paris: Mercure de France, 1923
  • Jaloux Ed. L’esprit des livres, 1-e série. Paris: Plon, 1925
  • Harcourt B. d'. En marge du romantisme. Maurice de Guérin et le poème en prose. Paris: Société d'éditions «Les belles lettres», 1932
  • Decahors E. Maurice de Guérin; essai de biographie psychologique. Paris: Bloud & Gay, 1932
  • Brooks V.W. The malady of the ideal; Obermann, Maurice de Guérin and Amiel. Philadelphia: University of Pennsylvania Press, 1947
  • Renker A. La cité intérieure: Maurice de Guérin und Friedrich Hölderlin. Munchen: H. Post Presse, 1960
  • Moreau P. Maurice de Guérin; ou, Les métamorphoses d’un centaure. Paris: Lettres modernes, 1965.
  • Huet-Brichard M.-C. Maurice de Guérin: imaginaire et écriture. Paris: Lettres modernes, 1993
  • Peyrade J. La vie au Cayla et dans la région au temps des Guérin, 1805—1848. Andillac: Amitié guérinienne, 1996
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս դը Գերեն» հոդվածին։