Մորբի (նաև՝ Մորվի, անգլ.՝ Morvi, հինդի՝ मोरबी, գուջարաթի՝ મોરબી), քաղաք Հնդկաստանի արևմտյան մասում՝ Գուջարաթ նահանգի Ռաջկոտ շրջանի տարածքում։

Քաղաք
Մորբի
անգլ.՝ Morvi
հինդի՝ मोरबी
գուջարաթի՝ મોરબી
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգԳուջարաթ
ՇրջանՌաջկոտ
ԲԾՄ54 մ
Բնակչություն246,008 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ2822
Փոստային դասիչ363641
Մորբի (Հնդկաստան)##
Մորբի (Հնդկաստան)

Պատմություն

խմբագրել

Նախկինում քաղաքը եղել է համանուն տեղային իշխանության մայրաքաղաքը[1], որը հիմնադրվել էր 1698 թվականին։ 1807-1947 թվականներին Մորբին գտնվել է բրիտանական պրոտեկտորատի ենթակայության տակ։ 1948 թվականին իշխանությունը մտում է անկախ Հնդկաստանի Սաուրաշտրա միացյալ նահանգի կազմ։

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է Կաթիավար թերակղզու հյուսիս-արևմտյան մասում, Մաչչհու գետի ափին, ծովի մակարդակից 54 մետր բարձրության վրա[2]։ Մորբին գտնվում է նահանգի մայրաքաղաք Գանդինագարից մոտավորապես 187 կմ դեպի արևմուտք-հարավ-արևմուտք, իսկ երկրի մայրաքաղաք Նյու Դելիից 890 կմ հարավ-արևմուտք։

Ժողովրդագրություն

խմբագրել

2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 246,008 մարդ, որից համապատասխանաբար 52,1%-ը տղամարդիկ և 47,9%-ը՝ կանայք։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 73,8%[3]։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների[4].

1991 2001 2011
90 357 145 719 246 008

Տնտեսություն և տրանսպորտ

խմբագրել

Քաղաքային հիմնական արտահանումները գյուղատնտեսական արտադրանքներն են, բամբակե արտադրանքը և կերամիկական արտադրանքը[5]։ Մորվիի հաղորդակցությունը Հնդկաստանի այլ քաղաքների հետ իրականացվում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ Մոտակա քաղաքացիական օդանավակայանը գտնվում է Ռաջկոտ քաղաքում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Princely States of India K-Z» (անգլերեն). World Statesmen. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  2. 2,0 2,1 «Morbi, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  3. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  4. «Morvi» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  5. «Morvi» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.