Մորա-Քփայ Իդրիսու
Իդրիսու Մորա-Քփայ (անգլ.՝ Idrissou Mora-Kpai, հուլիսի 14, 1967[1], Բենին[2]), բենինցի կինոռեժիսոր[6], ով լայն ճանաչման է արժանացել արվեստասեր հասարակության ու քննադատության կողմից ջերմորեն ընդունված և բարձր գնահատված Indochine, sur les traces d'une mère, Arlit The Second Paris և Si-Gueriki The Queen Mother ֆիլմերի շնորհիվ[7]։ Ի շարս բազում մրցանակների՝ նա պարգևատրվել է նաև Նիդերլանդների արքայազն Կլաուսի հիմնադրամի մրցանակով իր արտիստական նվաճումների համար, որոնք նպաստել և նպաստում են Աֆրիկայի հարավային երկրներում հասարակական բարեփոխումների իրականացմանը[8]։
Մորա-Քփայ Իդրիսու | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Բենին[2] |
Կրթություն | Konrad Wolf Film University of Babelsberg?[2] |
Քաղաքացիություն | Բենին |
Մասնագիտացում | վավերագրող ռեժիսոր և կինոռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1280495 |
idrimora.com |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1967 թվականի հուլիսի 14-ին Հյուսիսային Բենինի Բերուբուայ քաղաքում, ագարակապան-առևտրականի ընտանիքում։ 13 տարեկան հասակում տեղափոխվել է Կոտոնու, որտեղ հաճախել է ավագ դպրոց։ 19 տարեկանում մեկնել է Ալժիր, այնտեղից՝ Իտալիայով Գերմանիա, որտեղ 1988-1993 թվականներին ուսանել է Բեռլինի ազատ համալսարանում, ավարտելուց հետո՝ 1994-1999 թվականներին ուսումը շարունակել Բաբելսբերգ քաղաքի Կոնրադ Վոլֆի անվան կինոինստիտուտում։ Այդտեղ սովորելու ընթացքում նկարահանել է Transient և Fake Soldiers կարճամետրաժ ֆիլմերը[6][9]։
1999 թվականին Իդրիսուն մեկնել է Փարիզ, հիմնել կինոարտադրության 'MKJ Films' ընկերությունը, որտեղ էլ 2002 թվականին նկարահանել է Si-Gueriki վավերագրական ֆիլմը։ Այն ստացել է միջազգային ճանաչում, արժանացել կինոքննադատների դրվատանքին[10], ցուցադրվել Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում (International Film Festival Rotterdam (IFFR), Փարիզի Cinéma du Réel-ում, Կոպենհագենի միջազգային կինոփառատոնում (Copenhagen International Film Festival (CIFF), նվաճել Նամյուրի միջազգային ֆրանկոֆոն կինոփառատոնի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի համար սահմանված մրցանակը[6][9]։
Իդրիսուն միաժամանակ մանկավարժական աշխատանքով է զբաղվել՝ որպես Քորնել, Դյուկ, Փիթսբուրգի համալսարանների այցելու դասախոս[8]։ Ներկայումս նա ապրում է Նյու Յորքում[9], դասախոսում է Իթաքայի քոլեջում[6]։
2019 թվականին նա նկարահանել է America Streetվավերագրական կինոնկարը, որն արդեն ցուցադրվել է մի շարք կինոփառատոներում[11]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարին | Ֆիլմը | Դերը | Ֆիլմի ժանրը | Ref. |
---|---|---|---|---|
1996 | Transient | Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, խմբագիր | Կարճամետրաժ | |
1999 | Fake Soldiers | Ռեժիսոր, սցենարիստ | Կարճամետրաժ վավերագրական | |
2002 | Si-Gueriki, la reine-mère | Ռեժիսոր | Վավերագրական | [12][13] |
2005 | Arlit: The Second Paris | Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ | Վավերագրական | [14] |
2011 | Indochine, sur les traces d'une mère | Ռեժիսոր, պրոդյուսեր | Վավերագրական | [15] |
2019 | America Street | Ռեժիսոր, պրոդյուսեր, բեմադրող օպերատոր | Վավերագրական |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141923148 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Hoffman R. LinkedIn — 2003.
- ↑ https://idrimora.com/
- ↑ https://www.gf.org/announcements/
- ↑ https://www.gf.org/news/foundation-news/announcing-the-2023-guggenheim-fellows/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Idrissou Mora-Kpai: Assistant Professor, Media Arts, Sciences and Studies». Ithaca College. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Idrissou Mora-Kpai at IFFR». IFFR. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 8,0 8,1 «Idrissou Mora-Kpai bio». Idrissou Mora-Kpai official website. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Prof. Idrissou Mora Kpai». filmuniversitaet. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Biografie Idrissou Mora Kpai». filme-aus-afrika. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Idrissou Mora Kpai bio». africanfilmny. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «California Newsreel - SI-GUERIKI». newsreel.org.
- ↑ «Who's who at FESPACO». www.bbc.co.uk.
- ↑ Edwards, Russell (2005 թ․ փետրվարի 25). «Arlit, The Second Paris».
- ↑ «Indochina Traces of a Mother – Idrissou Mora-Kpai».