Մոսկովսկայա (հյուրանոց, Դոնի Ռոստով)

«Մոսկովսկայա» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Московская», նախկին «Բոլշայա Մոսկովսկայա», ռուս.՝ «Большая Московская»), հյուրանոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը գտնվում է Բոլշայա Սադովայա փողոցում (տուն 62)։ Հյուրանոցի շենքը կառուցվել է 1893-1896 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևի նախագծով և Նիկոլայ Դուրբախի մասնակցությամբ[1]։ Ներկայում հյուրանոցը փակ է, նախատեսվում է վերակառուցում[2]։ «Մոսկովսկայա» հյուրանոցի շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Museum Silhouette.svg
Մոսկովսկայա
Гостиница "Московская".JPG
Տեսակհյուրանոց
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Հիմնադրված է1896
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?
Քարտեզ
Քարտեզ

ՊատմությունԽմբագրել

 
Հյուրանոցի պատկերը հին բացիկին

19-րդ դարի կեսերին Հնդկաստանում ապրող հայկական ծագումով վաճառական Մարես Բաբաջանյանը բարեգործական նպատակով Նոր Նախիջևան քաղաքին է նվիրել իր ունեցվածքի մի մասը։ 1860 թվականին գրող և հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանը իր «Հյուսիսափայլ» ամսագրում գրել է հոդված, որտեղ նախիջևանցիներին կոչ է արել այդ նվերը ձեռք բերելու համար միջոցներ ձեռնարկել։ Նոր Նախիջևանի քաղաքային դումայում առաջարկել են, որ գումարը ստանալու հարցով զբաղվի ինքը՝ Նալբանդյանը։ 1861 թվականի սեպտեմբերին նա շահել է դատը Կալկաթայում և ստացել գումարը[4]։

Այդ միջոցներով «Աղքատ հայերի Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը» որոշել է Դոնի Ռոստովի գլխավոր փողոցում կառուցել հյուրանոց։ Նախագծի հեղինակն էր հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Նիկանորովիչ Պոմերանցևը, որը դրանից առաջ Ռոստովում արդեն կառուցել էր վաճառական Գենչ-Օղլուևի տունը։ Կառուցմանն ակտիվորեն մասնակցել էր նաև նախիջևանցի և ռոստովցի ճարտարապետ Նիկոլայ Նիկիտիչ Դուրբախը[1]։ Շենքի շինարարությունը սկսվել է 1893 թվականին, իսկ 1896 թվականին հյուրանոցը բացվել է[4]։

Ընդհանուր առմամբ, հյուրանոցի շինարարության համար ծախսվել է ավելի քան 400 հազար ռուբլի, ինչը զգալիորեն գերազանցել է նախահաշիվը։ Դրա համար «Աղքատ հայերի Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը» բազմիցս քննադատության է ենթարկվել, բայց հոգաբարձության ներկայացուցիչները պատասխանում էին, որ ծախսերը շուտով պետք է ծածկվեն. շենքը 11 տարով վարձակալել էր հույն Խառլամպի Վլադոսը, որը պարտավորվել էր տարեկան 34 հազար ռուբլի վճարել։ Սակայն հյուրանոցի բացումից անմիջապես հետո Խառլամպի Վլադոսը սնանկացել է, և նրա գույքը վաճառվել է աճուրդով։ Արդյունքում ընկերության հոգաբարձուները վնասներ են կրել։ Սակայն չնայած դրան «Բոլշայա Մոսկովսկայա» հյուրանոցը շուտով դարձել է քաղաքի ամենաթանկ և հարմարավետ հյուրանոցներից մեկը։ Հյուրանոցում կար 60 համար «մեկ ռուբլի և ավելի թանկ» արժեքով։ Շենքի տարածքները վարձակալել էին նաև տարբեր կազմակերպություններ, որոնց թվում էին «Չախիրով և ընկ.» բանկիրների տունը, Բրոդսկու երաժշտական ​​առևտուրը, Զինգերի կարի մեքենաների խանութը, Դ. Ի. Ֆիլիպովի հրուշակեղենի խանութը և սրճարանը[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հյուրանոցի շենքը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն մինչև 1960 թվականը վերականգնվել է[5]։ 2000-ական թվականների կեսերին հյուրանոցը փակվել է, իսկ շենքում տեղակայվել են գրասենյակներ[6]։ 2007 թվականի հունիսի 1-ին այնտեղ հրդեհ է բռնկվել[7], որից հետո շենքը դադարել է շահագործվել[2]։ 2013 թվականի սկզբին շենքը վատ վիճակում էր։ Նախատեսվում է վերակառուցել շենքը՝ հարկերի քանակի ավելացումով։ Ենթադրվում է, որ վերակառուցման ավարտից հետո «Մոսկովսկայան» կդառնա հինգաստղանի հյուրանոց[2]։

ՃարտարապետությունԽմբագրել

Հյուրանոցի չորսհարկանի շենքը կառուցվել է էկլեկտիզմի ոգով։ Համաչափ ճակատը բաժանված է ուղղահայաց հինգ մասի։ Կենտրոնական մասում սկզբնապես եղել է մեծ պատշգամբ-հովար, որը ծածկել է գլխավոր մուտքի մոտի (այժմ կորսված է) մայթի ամբողջ լայնությունը։ Երրորդ և չորրորդ հարկերը ճակատի կենտրոնում միացված են սյունավոր անդաստակով և կորնթական օրդերի որմնասյուներով։ Ճակատն ավարտվում է կենտրոնական մասում ճակտոն ունեցող ատտիկոսով[1]։

Առաջին հարկը կոպտատաշված է։ Պատուհանների չափը և ձևը տարբերվում են՝ կախված հարկից. առաջին հարկում մեծ ցուցափեղկեր են, երկրորդ և երրորդ հարկերում ուղղանկյունաձև պատուհաններ են, իսկ վերջին հարկում՝ կիսաշրջանաձև ավարտով պատուհաններ։ Լուսամուտատեղերի ձևավորումը նույնպես տարբեր է. երկրորդ հարկում դրանք փոքր ճակտոններ են, երրորդում՝ կենտրոնում քիվեր և փոքր ճակտոններ ճակատի կողային մասերում, իսկ չորրորդ հարկում կամարաձև ձևավորում է[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — Ростов-на-Дону, 1999. — С. 60—62. — ISBN 5-8456-0433-8
  2. 2,0 2,1 2,2 Анастасия Быченкова (2013-05-14)։ «В Ростове из разрушающейся гостинцы «Московская» сделают 5-звездочный отель»։ donnews.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-14-ին։ Վերցված է 2013-08-25 
  3. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-14-ին։ Վերցված է 2013-08-24 
  4. 4,0 4,1 4,2 Швецов С. Д. На высоком донском берегу: Очерки из прошлого Ростова. — Ростов, 1982. — С. 63—65.
  5. «100 мест: Индийское наследство»։ werawolw.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-14-ին։ Վերցված է 2013-08-25 
  6. Пётр Сергеев, Оксана Антипова, Людмила Хаджамова РО в районах // Ростов официальный. — 2006. — № 11 (590).
  7. «В Ростове-на-Дону загорелась гостиница "Московская"»։ Российская газета։ 2013-06-01։ Վերցված է 2013-08-25