Մոնֆոր Լամորի
Մոնֆոր Լամորի (ֆր.՝ Montfort-l’Amaury), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Իվելին գավառում։ Մտնում է Մոնֆոր Լամորի կանտոնի մեջ։ Գտնվում է մայրաքաղաք Փարիզից 20 կմ հյուսիս[5]։ Մոնֆոր Լամորի համայնքում գտնվող 12-րդ դարի վանքի տարածքում է հուղարկավորվել Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրը[6][7]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մոնֆոր Լամորի | |||
ֆր.՝ Montfort-l'Amaury[1] ֆր.՝ Montfort-le-Brutus[2] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Իվելին, Սենա և Ուազա և arrondissement of Rambouillet? | ||
Մակերես | 5,71 կմ² | ||
ԲԾՄ | 98 մետր, 183 մետր | ||
Բնակչություն | ▼2870 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 78490[4] | ||
Պաշտոնական կայք | montfortlamaury.fr(ֆր.) | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելՄոնֆոր Լամորի համայնքը գտնվում է Ռամբույե ամրոցից հյուսիս, ոչ բարձր լեռների ստորոտում, ծովի մակերևույթից 130 մ բարձրության վրա։
Պատմություն
խմբագրելՖրանսիայի թագավոր Ռոբերտ II֊ը Մոնֆորի բլրի վրա 996 թվականին ամրոց կառուցեց։ Մոնֆոր Լամորին 11-րդ դարի կեսերից եղել է Մոնֆոր տան ամրոցը։ Ամրոցի պատնեշը կառուցել է Ամաուրի I֊ը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=23435
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Montfort - l'Amaury
- ↑ «Հայտնի են դարձել Շառլ Ազնավուրի՝ Փարիզում կայանալիք հրաժեշտի արարողության մանրամասները». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Շանսոնյեին կհուղարկավորեն Փարիզից ոչ հեռու՝ XII դարի վանքում. ԶԼՄ-ներ». www.shantnews.am. 02.10.2018.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-03-15 Wayback Machine(ֆր.)
- Տեղեկություն Մոնֆոր Լամորիի մասին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնֆոր Լամորի» հոդվածին։ |