Մոնմաժուրի մայրամուտի ժամը
«Մոնմաժուրի մայրամուտի ժամը» (ֆր.՝ Coucher de soleil à Montmajour[1], հոլ.՝ Zonsondergang bij Montmajour[2]) — նկար, որի հեղինակն ու նկարիչն է հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ վան Գոգը(Vincent van Gogh, 1853—1890), նկարը ստեղծվել է Առլեում 1888 թվականին։ Նկարը այժմ գտնվում է Վինսենթ վան Գոգի թանգարանում, Ամստերդամում։ Նկարի չափսերն են - 73,3×93,3 սմ[3]։
Մոնմաժուրի մայրամուտի ժամը ֆր.՝ Coucher de soleil à Montmajour | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 73,3 |
լայնություն | 93,3 |
ստեղծման վայր | Առլ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Նորվեգիա |
հավաքածու | անհայտ |
սեփականատեր | անհայտ |
պատկերված են
| |
https://www.theguardian.com/artanddesign/2013/sep/09/van-gogh-painting-discovered կայք | |
Ծանոթագրություններ | |
Sunset at Montmajour Վիքիպահեստում |
Նախկինում որոշ մարդիկ կարծում էին, որ այս նկարի հեղինակը Վինսենթ վան Գոգը չէ, սակայն 2013 թվականին փորձագետները ապացուցել են, որ այս նկարը ստեղծվել է մի միայն Վինսենթ վան Գոգի կողմից[3][4]։ Այն նկարը վան Գոգի համար շատ հազվադեպ ու յորահատուկ նկար է, այսպիսի մի նկար էլ հայտնաբերվել է մեզանից 85 տարի առաջ, 1928 թվականին[5]։
Նկարագրություն
խմբագրելԻնչպես երևում է «Մայրամուտի ժամը Մոնմաժուրում» կտավը, վան Գոգը նկարել է 1888 թվականի ամռանը, երբ ապրում էր Ֆրանսիայի հարավում գտնվող Արլ քաղաքում։ Նկարգչի կենսագրության մեջ Արլյան շրջանը համարվում է ամենահաջողված և ամենապտղաբեր շրջանը[6][7]։
Լանդշաֆտները պարուրված էին թփերով և ծառերով, որը շատ լավ պատկերված է նկարում, գտնվում է Մոմաժուրի լեռնային ռելիեֆում (ֆր.՝ Montmajour կամ Mont Majour), որն էլ իր հերթին տեղակայված է մի քանի կիլոմետր Արլիից դեպի հյուսիս։ Ձախից, հետևի պլանում պատկերված է շենքերի և Մոնմաժուր աբբայի կառույցների ուրվագծեր(ֆր.՝ Abbaye de Montmajour)։ Հատկապես այնտեղ նկարված էր լրիվ ուրիշ պատկեր՝ Գլաքարեր և կաղնի, և այդ էջը պատկերված էր նրա եղբոր՝ Թեոդորուս վան Գոգ-ի գրքում[8][9][10]։
Hier j’étais au soleil couchant dans une bruyère pierreuse où croissent des chênes tres petits et tordus, dans le fond une ruine sur la colline et dans le vallon du blé. C’était romantique, on ne peut davantage, à la Monticelli, le soleil versait des rayons tres jaunes sur les buissons et le terrain, absolument une pluie d’or. Et toutes les lignes etaient belles, l’ensemble d’une noblesse charmante. <…> Les terrains semblaient violets, les lointains bleus. J’en ai rapporté une étude d’ailleurs mais qui reste bien en dessous de ce que j’avais voulu faire.
Այդպիսով այս շրջանը կապվում է Մոմաժուրայի էսքիզների շարքի տարբեր տեսակների հետ[11], նաև դրանցից շատերը գտնվում են հենց Վինսենթ վան Գոգի թանգարանում[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Un tableau inconnu de Van Gogh dormait dans un grenier» (HTML). Le Monde — www.lemonde.fr. Վերցված է 10.09.2013-ին.
- ↑ «Van Gogh Museum ontdekt nieuw schilderij van Vincent van Gogh: Zonsondergang bij Montmajour». Van Gogh Museum — www.vangoghmuseum.nl. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 10.09.2013-ին.
- ↑ 3,0 3,1 «Van Gogh Museum discovers new painting by Vincent van Gogh: Sunset at Montmajour». Van Gogh Museum — www.vangoghmuseum.nl. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 10.09.2013-ին.
- ↑ «New van Gogh painting discovered: 'Sunset at Montmajour'» (HTML). CNN — http://cnn.com. Վերցված է 16.09.2013-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ Toby Sterling. «Painting stashed in attic for decades is identified as a Van Gogh; first such find since 1928» (HTML). www.newser.com. Վերցված է 26.09.2013-ին.
- ↑ «Արլյան շրջանը վան Գոգի կյանքում» (HTML). vangogh-world.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 10.09.2013-ին.
- ↑ «Վինսենթ վան Գոգի կենսագրությունը» (HTML). www.museum-online.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 10.09.2013-ին.
- ↑ «Vincent van Gogh — The Letters — To Theo van Gogh. Arles, Thursday, 5 July 1888» (HTML). vangoghletters.org. Վերցված է 11.09.2013-ին.
- ↑ «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh (Arles, 5 July 1888)» (HTML). www.webexhibits.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 10.09.2013-ին.
- ↑ «Винсент Ван Гог. Письма к брату Тео. Арль, 1888 год (часть 14)» (HTML). vangogh-world.ru. Վերցված է 11.09.2013-ին.
- ↑ «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh (Arles, c. 13 July 1888)» (HTML). www.webexhibits.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 10.09.2013-ին.
- ↑ «The rock of Montmajour with trees, 1888 / Montmajour series» (HTML). Van Gogh Museum — www.vangoghmuseum.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 10.09.2013-ին.