Մոնթգոմերի Կարմայքլ (անգլ.՝ Montgomery Carmichael, մայիսի 17, 1857(1857-05-17), Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 6, 1936(1936-08-06), Տոսկանա, Իտալիա), անգլիացի գրող։ Կոմպոզիտոր Մերի Կարմայքլի եղբայրն է։

Մոնթգոմերի Կարմայքլ
Ծնվել էմայիսի 17, 1857(1857-05-17)
ԾննդավայրBirkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 6, 1936(1936-08-06) (79 տարեկան)
Մահվան վայրՏոսկանա, Իտալիա
Մասնագիտությունգրող

Սովորել է Բոնում և Մյունխենում, այնուհետև հաստատվել է Իտալիայում, զբաղեցրել է երկրորդական դիվանագիտական պաշտոններ (մասնավորապես, 1892 թվականից եղել է փոխ-հյուպատոս, այնուհետև 1908-1922 թվականներին եղել է Բրիտանիայի հյուպատոսը Լիվոռնոյում, միաժամանակ 1912 թվականից՝ նաև Սան Մարինոյում

Հրատարակել է մի շարք աշխատանքներ Իտալիայի վերաբերյալ, որոնցից ամենամեծ ճանաչումը ձեռք է բերել «Տոսկանում. տոսկանյան քաղաքներ, տուսկանյան տեսակներ և տոսկանյան բարբառ» գիրքը (անգլ.՝ In Tuscany: Tuscan towns, Tuscan types, and the Tuscan tongue, 1901): Նա ուսումնասիրել է Ջորջ Թոբայաս Սմոլեթի` Իտալիայում լինելու հետքերը և Ֆրանցիսկ Ասսիզեցու կենսագրությունը,անգլերեն է թարգմանել 13-րդ դարի «Սուրբ Ֆրանցիսկոսի հարսանիքը աղքատության հետ» տեքստը («Տիկին աղքատություն» վերնագրով, անգլերեն՝ «The Lady Poverty», 1901): Նա նաև հրատարակել է «Ֆրանչի գլուխգործոցը. Ակնարկ արվեստում անմեղսունակ հայեցակարգի պատկերի ծագման մասին» մենագրությունը (անգլ.` Francia's masterpiece. An essay on the beginnings of the Immaculate conception in art, 1909): Կարմայքլի «Հնության արքայական համայքնի անդամ Ջոն Ուիլյամ Ուելշի կյանքը» (անգլ.` The life of John William Walshe, F. S. A.; 1902) գիրքը, որը գրվել է որպես կաթոլիկություն ընդունած և Իտալիայում հաստատաված իրական անգլիացու կյանքի նկարագրություն, ինքնակենսագրական տարրերով կեղծիք է եղել, ինչը պատճառ է դարձել ժամանակակից քննադատների քննադատությանն է արժանացել[1]։ Այնուամենայնիվ, Կարմայքլի հաջորդ՝ «Սամբուկայի ճգնավորները» վեպը (անգլ.` The Solitaries of the Sambuca, 1914), նույնպես գրվել է հորինված հեղինակի անունից։ Նա նաև հրատարակել է Հենրիկ Իբսենի «Ռոսմերսհոլմ» (1890) դրամայի անգլերեն թարգմանությունը։

Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է (1920)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jana Brubaker. Text, Lies and Cataloging: Ethical Treatment of Deceptive Works in the Library. — McFarland, 2018. — P. 23-24.