Մոհամմեդ ալ-Ֆայեդ

Եգիպտացի բիզնեսմեն

Մոհամմեդ ալ-Ֆայեդ (արաբ․՝ محمد الفايد‎‎, հունվարի 27, 1929(1929-01-27), Ras el-Tin, Ալեքսանդրիա, Եգիպտոսի թագավորություն - օգոստոսի 30, 2023(2023-08-30)[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), եգիպտացի ձեռնարկատեր, «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի (մինչև 2013թ. հուլիս), Փարիզի Ռից (ֆր.՝ Ritz) հյուրանոցի և Լոնդոնի «Հարրոդս» (անգլ.՝ Harrods) հանրախանութի սեփականատեր (մինչև 2010թ.): 2013 թվականին Ֆայեդի կարողությունը գնահատվել է 1,4 միլիարդ դոլար, ինչը նրան դարձրել է աշխարհի 1031-րդ ամենահարուստ մարդը[4]։

Մոհամմեդ ալ-Ֆայեդ
արաբ․՝ محمد عبد المنعم الفايد‎‎[1]
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1929(1929-01-27)
ԾննդավայրRas el-Tin, Ալեքսանդրիա, Եգիպտոսի թագավորություն
Մահացել էօգոստոսի 30, 2023(2023-08-30)[2] (94 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն,  Եգիպտոսի Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունձեռնարկատեր և գործարար
ԱմուսինՍամիրա Խաշոգի[3] և Heini Wathén?
Զբաղեցրած պաշտոններնախագահ
ԵրեխաներԴոդի ալ-Ֆայեդ և Camilla Fayed?
 Mohamed Al-Fayed Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մոհամմեդ ալ-Ֆայեդն իր բիզնեսը սկսել է մանկուց՝ տնական լիմոնադ վաճառելով։ Երկար տարիներ նա բիզնեսում համագործակցել է կնոջ եղբոր՝ Ադնան Խաշոգջիի հետ[5]։ Երիտասարդ տարիներին նա եղբայրների հետ հիմնել է Եգիպտոսից բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություն և կարճ ժամանակ անց գրասենյակներ ձեռք բերել Ջենովայում և Լոնդոնում։

1964 թվականին նա մտերմացել է Հայիթիի բռնապետ Ֆրանսուա Դյուվալյեի հետ և ծրագրել նավթավերամշակման գործարան կառուցել Հաիթիում, սակայն վեց ամիս անց հրաժարվել է այդ գաղափարից։

1960-ական թվականների կեսերին նա մշտապես բնակություն է հաստատել Լոնդոնում, միաժամանակ գործարար կապեր հաստատել Դուբայի շեյխի հետ։ 1966 թվականին դարձել Բրունեյի սուլթանի տնտեսական գծով խորհրդականը։ 1975 թվականին նա կարճ ժամանակով եել է Լոնրհո հանքարդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ 1979 թվականին նա գնել է Փարիզի Ռից հյուրանոցը, 1984 թվականին եղբայրների հետ դարձել է «House of Fraser» հոլդինգի 30% բաժնետոմսերի սեփականատերը, որում ներառում էր «Հարրոդս» հանրախանութը, իսկ 1985 թվականին նրանք գնել են հոլդինգի մնացած մասը։

Մոհամմեդ ալ-Ֆայեդը 1987 թվականից ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ։ 1990-ականներին նրան մեղադրել են մի քանի քրեական գործերով՝ յուրացումների և խարդախության կասկածանքով։ 2003-2005 թվականներին ապրել է Շվեյցարիայում, սակայն հետո վերադարձել է Մեծ Բրիտանիա։ 2010 թվականին նա վաճառել է «Հարրոդս» հանրախանութը։

Եղել է Մայքլ Ջեքսոնի ընկերը։ 2011 թվականին «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի մոտ կանգնեցրել է վերջինիս արձանը[6]։ Ակումբը վաճառելուց հետո արձանն ապամոնտաժվել է նոր սեփականատիրոջ կոմից[7]։

Մոհամմեդ ալ-Ֆայեդն Արքայադուստր Դիանայի մտերիմ ընկերոջ՝ Դոդի ալ-Ֆայեդի հայրն է։ 1997 թվականի օգոստոսի 31-ից հետո Մոհամմեդը մեղադրել է բրիտանական գաղտնի ծառայությանը նրանց մահվան մեջ։ Նա փորձել է ապացուցել, որ Փարիզում տեղի ունեցած վթարը պատահականություն չէր, այլ Արքայադուստր Դիանայի դեմ ծրագրված մահափորձ։

Ալ-Ֆայեդին բազմաթիվ անգամ մեղադրանք է առաջադրվել կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. محمد الفايد.. من عامل إلى أشهر مليارديرات العالمAl-Qabas, 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 وفاة رجل الأعمال المصري محمد الفايد عن 94 عاماًDeutsche Welle, 2023.
  3. من زواجه بأخت تاجر أسلحة سعودي إلى ملكية ناد رياضي.. ماذا نعلم عن المصري محمد الفايد بعد وفاته؟CNN Arabic, 2023.
  4. «The World's Millionaires». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Vallely, Paul (2007 թ․ հոկտեմբերի 6). «Mohamed al-Fayed: The outsider». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  6. Архарова К. Памятники, как в Фулхэме, ставят все, кому не лень Արխիվացված 2021-01-09 Wayback Machine // BBC News – Русская служба. 4 апреля 2011.
  7. Белова Т. Десять самых уродливых памятников в мире Արխիվացված 2021-01-10 Wayback Machine //Крылатское. Ру. 8 января 2021.
  8. Porter, Henry (1998 թ․ հոկտեմբերի 24). «Crossing swords with Mohamed». The Guardian. London.
  9. Boggan, Steve (1997 թ․ դեկտեմբերի 20). «Al Fayed Accused: Harrods boss rejects charges of lechery and bugging». The Independent. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմեդ ալ-Ֆայեդ» հոդվածին։