Մոհամմեդ Քասիմ Ֆահիմ
Մոհամմեդ Քասիմ Ֆահիմ (1957, Omarz, Աֆղանստան - մարտի 9, 2014, Քաբուլ, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021)), աֆղանացի ռազմական գործիչ, պաշտպանության նախկին նախարար, Ահմադ Շահ Մասուդի հաջորդողը։ Մարշալ է (2001 թվական)։
Մոհամմեդ Քասիմ Ֆահիմ | |
---|---|
Ծնվել է | 1957 |
Ծննդավայր | Omarz, Աֆղանստան |
Մահացել է | մարտի 9, 2014 |
Մահվան վայր | Քաբուլ, Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (2004-2021) |
Քաղաքացիություն | Աֆղանստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Vice President of Afghanistan?, Member of the House of Elders of Afghanistan? և Minister of Defence of Afghanistan? |
Կուսակցություն | Jamiat-e Islami? |
Mohammed Qasim Fahim Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷթնիկ տաջիկ, ծնունդով Պարվան նահանգից է։ Ավարտել է տարրական և միջնակարգ դպրոցները, սովորել է Քաբուլի համալսարանի (չի ավարտել) աստվածաբանության ֆակուլտետը։ 1977 թվականից արտագաղթելով Պակիստան, 1978 թվականին վերադարձել է Աֆղանստան և միացել է ընդդիմությանը։ Աֆղանական պատերազմում նա կռվել է Ահմադ Շահ Մասուդի ջոկատներում։
1992 թվականին ընդդիմության իշխանության գալուց հետո նա Սեբգաթուլլա Մոժադդեդիի անցումային կառավարությունում նշանակվել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար։ 1994 թվականից Բուրհանուդդին Ռաբանիի կառավարությունում անվտանգության նախարար է եղել։ Թալիբանների կողմից Քաբուլը գրավելուց հետո Ռաբանիի հետ միասին լքել է քաղաքը, անձամբ առաջարկելով տարհանել նաև իր ընդդիմախոսին` նախկին նախագահ Մոհամմադ Նաջիբուլլային, բայց նա հրաժարվել է և սպանվել թալիբանների կողմից[1]։ Այնուհետև Ֆահիմը գտնվել է Աֆղանստանի հյուսիսում, եղել է թալիբների դեմ ռազմական գործողությունների ակտիվ մասնակից։ Մի քանի մահափորձերից է փրկվել։
Ահմադ Շահ Մասուդի մահից հետո գլխավորել է Հյուսիսային Ալյանսը և դարձել է դրա պաշտպանության նախարարը։ Փաստորեն, նա 2001 թվականին ղեկավարում էր Հյուսիսային Ալյանսի ռազմական գործողությունները, որոնք ավարտվել են Քաբուլից թալիբանների աքսորմամբ[2]։ 2001 թվականի սեպտեմբերի 13-ին Ֆահիմը Դուշանբեում պաշտոնապես ներկայացվել է Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտոնյաներին, որոնք շտապ հավաքվել էին Աֆղանստանում իրավիճակի առիթով խորհրդակցվելու համար։ Համիդ Կարզայի կառավարությունում պահպանել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Կարզայի վերընտրվելուց հետո Ֆահիմը չի կարողացել մտնել նոր կառավարության կազմի մեջ և 2004 թվականի դեկտեմբերին լքել է պաշտպանության նախարարի պաշտոնը։
2003 թվականին Ֆահիմը պաշտոնական այց է կատարել դեպի Ռուսաստան, որտեղ հանդիպել է իր գործընկեր Սերգեյ Իվանովի հետ][3]։
2004 թվականից եղել է նախագահ Համիդ Կարզայի խորհրդականը։ 2009 թվականի նոյեմբերից եղել է Աֆղանստանի առաջին փոխնախագահը։ Ոչ պաշտոնապես նա համարվում է Աֆղանստանի էթնիկ տաջիկների առաջնորդներից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Political scene: Dr Najibullah made a fatal mistake Արխիվացված 2011-07-10 Wayback Machine, EIU, 11 November 1996
- ↑ http://www.fssb.su/foreign-ss/foreign-ss-world/68-specsluzhby-afganistana.html «Спецслужбы Афганистана».
- ↑ Приехал за новой техникой. Афганский маршал Фахим посетил крейсер «Аврору» Արխիվացված 2015-09-23 Wayback Machine.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամմեդ Քասիմ Ֆահիմ» հոդվածին։ |