Մոլդովայի օպերայի և բալետի ազգային թատրոն

Մոլդովայի Մարիա Բիեշուի անվան օպերայի և բալետի ազգային թատրոն, երաժշտական թատրոն Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։

Մոլդովայի օպերայի և բալետի ազգային թատրոն
Տեսակօպերային թատրոն և շենք
Երկիր Մոլդովա
Գտնվելու վայրըՄոլդովա Քիշնև
Հիմնադրման ամսաթիվ1955
Անվանված էՄարիա Բիեշու
Երգչախմբի ղեկավարԱնդեյ Յուրկևիչ
Կայքnationalopera.md
 Opera and Ballet Theatre, Chișinău Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1956 թվականին Մոլդովայի օպերայի, բալետի և դրամատիկ թատրոնի հիման վրա, որն իր հերթին ստեղծվել է 1955 թվականին` մոլդովական երաժշտա-դրամատիկական թատրոնի հիման վրա։ Թատրոնի առաջին ղեկավարը (1956-1964) եղել է կոմպոզիտոր Դավիդ Գերշֆելդը, թատրոնը բացվել է 1956 թվականի հունիսի 9-ին նրա «Գրոզովան» օպերայի բեմականացմամբ։

Առաջին օպերային ներկայացումը՝ Դավիդ Գերշֆելդի «Գրոզովանը» կայացավ 1956 թվականին, առաջին բալետը՝ Բորիս Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» 1957 թվականին։ 1957 թվականի հուլիսին թատրոնի օպերային և բալետային թատերախմբերը առանձնացան որպես ինքնուրույն կոլեկտիվներ։ Թատրոնը բեմադրում էր մոլդովացի կոմպոզիտորների ստեղծագործությունները. օպերաներ՝ Գերշֆելդի «Աուերելիան» (1959), Ալեքսեյ Ստիրչի «Դոմնիկի սիրտը» (1960, նոր խմբագրությամբ՝ «Հերոսական բալլադ» 1970), բալետներ` Վասիլի Զագորսկիի «Արշալույս» (1960), «Կոտրված թուր» (1960), «Անտոնի և Կլեոպատրա» (1965) և Է. Լազարևի «Արաբեսկներ»-ը (1970), համաշխարհային դասականներ և սովետական կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում օպերաներ՝ Տիխոն Խրեննիկովի «Դեպի փոթորիկ» (1962), Ալեքսանդր Խոլմինովի «Լավատեսական ողբերգություն» (1967), Վիսարիոն Շեբալինի «Ըմբոստի սանձահարումը» (1972), Վիկտոր Դոլիձեի «Կետոն և Կոտեն» (1972), Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո»-ն (1973), բալետներ՝ Կարաևի «Ամպրոպի արահետով» (1961), Շոստակովիչի երաժշտության տակ «Օրիորդը և խուլիգանը» (1968), Ռոդիոն Շչեդրինի Ժորժ Բիզեի «Կարմեն-շարանվագ»-ը (1971) և այլն։

Օպերային թատերախումբը ներկայացումներով հանդես էր գալիս Ռումինիա (1957), բալետայինը՝ Բուլղարիայում (1971), և ավելի ուշ՝ աշխարհի շատ երկրներում։

1980 թվականին Քիշնևում կառուցվեց թատրոնի նոր շենքը Շտեֆան Մեծի 152 հասցեում։ Ճարտարապետներն են Ն. Կուրեննոյը, Ա.Գորշկովը, քանդակագործները՝ Վ.Նովիկովը, Նելլի Սաժինան, Բ.Դուբրովինը, Գ.Դուբրովինան։

Թատրոնում պարբերաբար անցկացվում են տարբեր համերգներ և փառատոններ՝ ներառած հանրաճանաչ փառատոն «Հրավիրում է Մարիա Բիեշուն»։

Գրականություն

խմբագրել
  • Киртока А., Мануйлов М. Молдавский государственный театр оперы и балета. — Кишинёв, 1960.
  • Шехтман Н. И. Молдавский театр оперы и балета // Большая советская энциклопедия. — Т. 16. — С. 446. Архивировано из первоисточника 27 Մայիսի 2005.

Արտաքին հղումներ

խմբագրել