Վիկտոր Դոլիձե
Վիկտոր Իսիդորի Դոլիձե (վրաց.՝ ვიქტორ ისიდორეს ძე დოლიძე, հուլիսի 30, 1890, Օզուրգեթ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1933, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վրացի կոմպոզիտոր։
Վիկտոր Դոլիձե | |
---|---|
Բնօրինակ անուն | վրաց.՝ ვიქტორ ისიდორეს ძე დოლიძე |
Ի ծնե անուն | վրաց.՝ ვიქტორ დოლიძე |
Ծնվել է | հուլիսի 30, 1890 Օզուրգեթ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Երկիր | Վրաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 24, 1933 (42 տարեկան) Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Victor Dolidze Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎիկտոր Դոլիձեն ծնվել է Քութայիսի նահանգի Օզուրգեթ քաղաքում[1], աղքատ ընտանիքում[2]:Սովորել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանում։ 1910 թվականին մանդոլինահարների մրցույթում գրավել է առաջին տեղը[2]։
Ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի առևտրային ինստիտուտ, որտեղ սովորելուն զուգահեռ հաճախել է երաժշտական դպրոց՝ ջութակի ու կոմպոզիցիայի դասարաններ։ 1917 թվականին ավարտել է ուսումնարանն ու վերադարձել է Վրաստան, սկսել է զբաղվել երաժշտությամբ[2]։
Վիկտոր Դոլիձեն գրել է մի շարք օպերաներ, այդ թվում՝ վրացական առաջին կատակերգական օպերան՝ «Քեթո և Կոտե», որի լիբրետոն 1919 թվականին գրել է ինքը Ավքսենտի Ցագարելիի «Խանումա» կատակերգության հիման վրա։ Մասնագիտական գրականության մեջ այդ ստեղծագործությունը կոչվում է նաև օպերետ։
1920-ական թվականների վերջին ու 1930-ական թվականների սկզբին զբաղվել է օսեթական երաժշտական բանահյուսության նմուշների հավաքման ու ձայնագրման աշխատանքներով։ Գրել է նվագախմբային մինիատյուրներ («Օսեթական լեզգինկա», «Հրավերի պար»՝ «Խոնգա-կաֆթ» և այլն)։ 1931 թվականին Վիկտոր Դոլիձեն սկսել է աշխատել «Զամիրա» օպերայի վրա, որ գրել է օսեթական «Չերմեն» ու «Զամիրա» ազգային լեգենդների հիման վրա (օպերան մնացել է անավարտ)։
Մահացել է 1933 թվականի մայիսի 24-ին Թբիլիսիում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Биография Виктора Долидзе
- ↑ 2,0 2,1 2,2 Большая советская энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 15. Докеры — Железняков. 1952. 652 стр., илл.; 60 л. илл. и карт.
- ↑ Victor Dolidze's biography (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դոլիձե» հոդվածին։ |