Մոդ Ադամս (անգլ.՝ Maude Adams, ի ծնե՝ Մոդ Յուինգ Կիսկադեն (անգլ.՝ Maude Ewing Kiskadden), նոյեմբերի 11, 1872(1872-11-11)[1][2][3][…], Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, ԱՄՆ - հուլիսի 17, 1953(1953-07-17)[1][2][3][…], Tannersville, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թատերական դերասանուհի[4][5]։

Մոդ Ադամս
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 11, 1872(1872-11-11)[1][2][3][…]
Ծննդավայր՝Սոլթ Լեյք Սիթի, Յուտա, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 17, 1953(1953-07-17)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայր՝Tannersville, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, օպերատոր-բեմադրիչ, film company owner, տեխնիկ, հետազոտող և lighting technology engineer
IMDb։ID 5155958

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում՝ մորմոնների ընտանիքում։ Նրա մայրը՝ Էնն Կիսկադենը, եղել է դերասանուհի և Մոդ Ադամսը իր առաջին տարիները անցկացրել է մոր հետ հաճախակի հյուրախաղերում գավառական թատրոններում։ Նորամուտը կատարել է ինը ամսականում, իսկ հինգ տարեկանում արդեն ելույթ էր ունենում Սան Ֆրանցիսկոյի թատերական բեմերում։ 1888 թվականին տեղի է ունեցել Մոդ Ադամսի առաջին ելույթը Բրոդվեյում, ինչը սկիզբ է դրել նյույորքյան բեմերում նրա վառ և հաջողակ կարիերային։ Հետագա տարիներին նրան մեծ հռչակ են բերել «Պարահանդես-դիմակահանդես», «Թիթեռներ», «Քրիստոֆեր կրտսեր», «Փոքրիկ քահանան», «Օռլեանի կույսը» և «Փիթեր Պեն» ներկայացումներում խաղացած դերերը, որոնց շնորհիվ նա դարձել է 20-րդ դարասկզբի Բրոդվեյի գլխավոր աստղ, որն ուներ այդ ժամանակների համար բացառիկ ամսական 20 հազար դոլլար եկամուտ։ 1909 թվականին չեխ գեղանկարիչ Ալֆոնս Մուխան իր պլակատներից մեկի վրա նկարել է դերասանուհուն Ժաննա դ'Արկի կերպարում։

1917 թվականի մայիսին Մոդ Ադամսը, գտնվելով իր ժողովրդականության գագաթնակետում, հեռացել է թատերական բեմից։ Հետագա տարիներին Ադամսը համագործակցել է «General Electric» ընկերության հետ, որտեղ մասնակցել է թատրոնի համար ավելի հզոր և արդյունավետ լուսավորության սարքավորումների ստեղծման գործին։ 1920 թվականին կարճ ժամանակով վերադարձել է թատերական բեմ, որտեղ մասնակցել է Շեքսպիրի մի շարք պիեսների գավառական ներկայացումների բեմադրմանը։ Դերասանուհուն բազմիցս առաջարկել են հանդես գալ մեծ էկրանին, բայց բոլոր բանակցությունները նրա հետ ձախողվել են։ 1937 թվականից մինչև 1943 թվականը Մոդ Ադամսը ղեկավարել է Միսուրի նահանգի Կոլումբիա քաղաքի Ստիվենս քոլեջի դրամատուրգիայի բաժինը[6]։

Երկար տարիներ դերասանուհին սերտ կապ է պահպանել Սիոնյան վերնասենյակի քույրերի կաթոլիկ միաբանության միանձնուհիների հետ։ 1917 թվականին նա Լոնգ Այլենդում՝ Ռոնկոնկոմա լճի մոտ գտնվող իր կալվածքը նվիրել է միաբանության միանձնուհիներին և ճգնավորներին։ 1940-ականների կեսերին Մոդ Ադամսը մեկուսացել է Նյու Յորք նահանգի Թեններսիլ գյուղում գտնվող իր քաղաքամերձ տանը, որտեղ և մահացել է 1953 թվականին 80 տարեկան հասակում։ Նրա մարմինը տեղափոխվել է Լոնգ Այլենդ, որտեղ էլ առանց ավելորդ աղմուկի հուղարկավորվել է Սիոնյան վերնասենյակի քույրերի վանքի գերեզմանատանը[7][8]։ Միանձնուհիներին փոխանցված նրա կալվածքում ներկայում տեղակայված են եկեղեցական մանկատունը և Մոդ Ադամսի հիշատակի թանգարանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Patterson, Ada (1907). Maude Adams: A Biography. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Famous Stage Actress Biography of Maude Adams». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  6. «Maude Adams, First-Rate Things ~ November 11 ~ Ideas to motivate, educate, and inspire». Daily Celebrations. 2005 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Long Island Oddities». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  8. «Find a Grave--Maude Adams». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդ Ադամս (դերասանուհի)» հոդվածին։