Արմեն Գևորգյան (քաղաքական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Գևորգյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Անդրանիկի Գևորգյան (հուլիսի 8, 1973(1973-07-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ։ Հայաստանի փոխվարչապետ (2018 թ., ապրիլի 18)։

Արմեն Գևորգյան
 
Գիտական աստիճան՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու և գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 8, 1973(1973-07-08) (50 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1990 թվականին ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։
  • 1991 թվականին տեղափոխվել և 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
  • 1993-1996 թթ. - Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն։
  • 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1997-1998 թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
  • 1998 թվականի ապրիլի 13-ից եղել է ՀՀ Նախագահի օգնական, օգոստոսից՝ Հայաստանի Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
  • 2000-2006 թթ. - Հայաստանի Նախագահի առաջին օգնական։
  • 2006 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանի Նախագահի աշխատակազմի ղեկավար։
  • 2007 թվականի հունիսից մինչև 2008 թ ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
  • 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար[1]։
  • 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ[2]։
  • 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[3]։
  • 2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից[3]։
  • 2008 թվականի մայիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ[4]։
  • 2009 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող[5]։
  • ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 16-ի,
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում[6]։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում[7]։
  • 2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում[8]։
  • 2014 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում[9]։
  • 2014 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ փոխվարչապետի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոններից՝ իր դիմումի համաձայն[10]։
  • 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից[11]։
  • 2015 թվականի փետրվարի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից[12]։
  • 2016 թվականի հունիսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար[13][14]։
  • 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, 2018 թվականի ապրիլի 18-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[15]։
  • 2018 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ[16]։
  • 2021 թվականի մայիսի 12-ից «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար[17]։

Այլ տվյալներ խմբագրել

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։ Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր։

Պարգևներ խմբագրել

Նախորդող
Արտաշես Թումանյան
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
Արմեն Գևորգյան

2006 - 21 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
Հովիկ Աբրահամյան
Նախորդող
Սերժ Սարգսյան
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գևորգյան

հունիս 2007 թ. - 21 ապրիլի 2008 թ.
Հաջորդող
Արթուր Բաղդասարյան
Նախորդող
Հովիկ Աբրահամյան
ՀՀ տարածքային կառավարման նախարար
Արմեն Գևորգյան

21 ապրիլի 2008 թ. - 17 հոկտեմբերի 2014 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Արմեն Երիցյանը որպես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Նախորդող
Հովիկ Աբրահամյան
ՀՀ փոխվարչապետ
Արմեն Գևորգյան

21 ապրիլի 2008 թ. - 17 հոկտեմբերի 2014 թ.
Հաջորդող
Վաչե Գաբրիելյան
Նախորդող
Մանուկ Թոփուզյան
ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ
Արմեն Գևորգյան

6 մայիսի 2008 թ. - 12 դեկտեմբերի 2014 թ.
Հաջորդող
Վաչե Գաբրիելյան
Նախորդող
Արթուր Բաղդասարյան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գևորգյան

6 հունիսի 2016 թ. - 3 հոկտեմբերի 2016 թ.
Հաջորդող
Յուրի Խաչատուրով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա. Գեվորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին
  2. Ա. Գեվորգյանի փոխվարչապետ նշանակելու մասին
  3. 3,0 3,1 Ա. Գեվորգյանի մասին
  4. Ա. Գեվորգյանին ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ նշանակելու մասին
  5. Ա. Գեւորգյանին ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող նշանակելու մասին
  6. Ա. Գևորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին
  7. Ա. Գևորգյանին փոխվարչապետ նշանակելու մասին
  8. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  11. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  13. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  14. «Նոր նշանակում՝ նախագահի հրամանագրով». 2016 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  15. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  16. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  17. «Հայաստան դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը | POLITICAL ALLIANCE "ARMENIA"». դաշինք.հայ. Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
  18. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ խմբագրել