Աղաթոն Հովնաթանյան

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովնաթանյան (այլ կիրառումներ)

Աղաթոն Հովնաթանյան (մայիսի 17, 1816(1816-05-17), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1893(1893-11-03), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), դիմանկարիչ, գրաֆիկ։

Աղաթոն Հովնաթանյան
Ծնվել էմայիսի 17, 1816(1816-05-17)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 3, 1893(1893-11-03) (77 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1843)[1]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր[1] և գրաֆիկա[1]
ՈւսուցիչԿառլ Բրյուլով[1]
ՀայրՄկրտում Հովնաթանյան[1]
 Aghaton Hovnatanian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1843 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կառլ Բրյուլովի արվեստանոցում։ Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետական վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան։ Հիմնականում զբաղվել է գրաֆիկայով, վիմագրել այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի գեներալ Զասի (1836), Մ. Ս. Վորոնցովի (1849) դիմանկարները, Ա. Ի. Շառլեմանի «Հիշողություններ պամերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859), Ի. Կելլերի «Ա. Մ. Գորչակովի դիմանկարը» (1869), Մ. Սալտիկով-Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ. Բաշիլովի կատարած գծանկարը (1870) ևն։ Հովնաթանյան նկարիչների տոհմը նոր աստիճանի է բարձրացրել հայ կերպարվեստը։ Խարսխված լինելով հայկական միջնադարյան արվեստի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդների մշակույթներից իրենց գեղարվեստական ընկալումներին հոգեհարազատ տարրեր, դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյանները կարողացել են սկզբնավորել հայկական գեղանկարչության մի շարք ժանրեր, ստեղծել արտահայտչականության գաղափարա-գեղարվեստական որոշակի կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Zarkfoundation - Աղաթոն Հովնաթանյան». zarkfoundation.com.
  3. «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.

Գրականություն

խմբագրել
  • Չոպանյան Ս., Նաղաշ Հովնաթան աշուղը ն Հովնաթան Հովնաթանյան նկարիչը, Փարիզ, 1910
  • Ակինյան Ն., Հովնաթան Նաղաշ և Նաղաշ Հովնաթանյանք և իրենց բանաստեղծական և նկարչական աշխատությունք, Վենետիկ, 1911
  • Հովսեփյան Գ., Նյութեր և ոաումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ Հ, Անթիլիաս, 1951
  • Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVIl-XVJH դարերում, Երևան 1974
  • Լևոնյան Գ., Հովնաթանյան Նաղաշները հայ նկարչության պատմության մեջ, «Խորհրդային արվեստ», 1938
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 575