Թորգոմ Գուշակյան
Թորգոմ Իյաչերեսի Գուշակյան (իսկական անունը՝ Մկրտիչ Պիլիճյան, սեպտեմբերի 27, 1874[1], Պարտիզակ[1] - փետրվարի 10, 1939[1], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[1]), հայ բանասեր, թարգմանիչ, հոգևորական գործիչ։ Սովորել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան դպրոցում, ապա՝ Արմաշի դպրեվանքում։
Թորգոմ Գուշակյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1874[1] |
Ծննդավայր | Պարտիզակ[1] |
Մահացել է | փետրվարի 10, 1939[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[1] |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Չարխափան Սուրբ Աստվածածին վանք[1] |
Մասնագիտություն | քահանա, բանասեր և թարգմանիչ |
Աշխատավայր | Սիոն[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Երուսաղեմի հայոց պատրիարք |
Պարգևներ և մրցանակներ |
Վարել է հոգևորական տարբեր պաշտոններ Արմաշում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում։ 1931 թվականին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք, միաժամանակ վարել «Սիոն» ամսագիրը[2][3]։ Աշխարհաբար է թարգմանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1926 թ.), ֆրանսերենից՝ Ֆլոբերի «Հերովդիա»-ն, Բուալոյի «Արվեստ քերթողական»-ը։ Գուշակյան Թորգոմը նպաստել է եգիպտահայ գաղութի հասարակական մշակութային կյանքի աշխուժացմանը։ Գլխավորել է Խորհրդային Հայաստանին ցույց տրվող օգնության գործը (1920-1921, 1926 թթ.)։
Գրականություն խմբագրել
- Արմաշու վանքը, ԿՊ, 1914 թ.
- Խրիմյան Հայրիկ (իր ծննդյան հարյուրամյակին առթիվ), Փարիզ, 1925 թ.
- Հուշարձան Աստվածաշունչի հայերեն թարգմանության հազար հինգ հարյուրամյակի, Երուսաղեմ, 1938 թ.
- Հազարտողյակ փորագրություն, հ․ 1, Վնտ․, 1939 թ.
- Ցուցակ հայերեն ձեռագրաց Ս․ Նշանի վանուց ի Սեբաստիաւ Վնն․, 1961 թ.
- Ալպոյաճյան Ա․, Թորգոմ պատրիարք Գուշակյան, Կահիրե, 1940 թ.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՍԻՕՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորգոմ Գուշակյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 253)։ |