Մկրտիչ Մինասյան (ճարտարապետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ Մինասյան (այլ կիրառումներ)
Մկրտիչ Մինասի Մինասյան (հունիսի 24, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2009)։
Մկրտիչ Մինասյան | |
---|---|
Ի ծնե | Մկրտիչ Մինասի Մինասյան |
Ծնվել է | հունիսի 24, 1940 (83 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Աշխատավայր | ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե, Հայաստանի ճարտարապետների միություն և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Կենսագրություն Խմբագրել
1957 թվականին ավարտել է Երևանի թիվ 17 դպրոցը, 1967 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը։ 1964-1980 թվականներին աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում, 1980-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր հուշարձանների պահպանման և օգտագործման գլխավոր վարչության պետի տեղակալ, 1991-1993 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, Երևանի գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության և ճարտարապետության վարչության պետ, 1993-1996 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ, 1996-2001 թվականներին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտ, արվեստանոցի վարիչ։ 1992-2002 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Ճարտարապետների միության քարտուղարի պաշտոնը։ 2001-2003 թվականներին եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության և տարածքների պլանավորման վարչության պետ։ 2002 թվականից զբաղեցնում է Հայաստանի ճարտարապետների միության նախագահի պաշտոնը։ Երևանի Ճարտարապետաշինարարական պետական ազգային համալսարանի դոցենտ է[1]։
Անդամակցություն Խմբագրել
- 2011-2012 թվականներին Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի (MACA) փոխնախագահ
- 2012-2013 թվականներին Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի (MACA) նախագահ
- 2014 թվականից՝ Ճարտարապետների Միջազգային Ակադեմիայի Մոսկովյան բաժանմունքի թղթակից-անդամ
- 1999 թվականից՝ Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի (MACA) կոորդինացիոն խորհրդի անդամ
- 2003-2009 թվականներին ՀՀ նախագահի արվեստի և ճարտարապետության բնագավառում մրցանակի ներկայացման հանձնաժողովի նախագահ
- 2006 թվականից՝ Երևանի Ճարտարապետաշինարարական պետական ազգային համալսարանի կառավարման խորհրդի անդամ
- 2008 թվականից՝ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գիտամեթոդական խորհրդի անդամ
- 2009 թվականից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության կոլլեգիայի անդամ
- 2006 թվականից՝ Երևանի քաղաքաշինության խորհրդի անդամ
Ստեղծագործական գործունեություն Խմբագրել
Մկրտիչ Մինասյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝
- Օտարերկրյա մասնագետների ընդունելությունների տունը (1972),
- Երևանյան լճի առափնյա բնակելի թաղամասի՝ Կողբի կառուցապատումը (1973),
- Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը և նրա տարածքի բարեկարգումը (1981, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1983),
- Պետմատի հաշվողական կենտրոնի և Պետապի վարչության շենքերը (1984, այժմ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն),
- Սուրբ Թուխ Մանուկ Եկեղեցին (1997) Գեղհովիտ գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ),
- Հայկական մշակույթի կենտրոնի և Սուրբ Խաչ եկեղեցու համալիրը Մոսկվայում (2001-2005)։
Պարգևներ և մրցանակներ Խմբագրել
- Ճարտարապետական աշխատանքների համամիութենական ստուգատես-մրցույթի «Գրան պրի» մրցանակ (ոսկե մեդալ) (1982)
- «Տարվա լավագույն ստեղծագործության» համար (Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի համար) (1982)
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1983)
- Ճարտարապետների Միությունների Միջազգային Ասոցիացիայի ստուգատես մրցույթում Առաջին կարգի դիպլոմ «Տարվա լավագույն նախագծի» համար (2001)
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005)
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2009)[2]
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2014)
- Երևանի քաղաքապետարանի «Արգիշտի Ա» հուշամեդալ (2015)
Նախորդող Ռոմեո Ջուլհակյան |
Երևանի գլխավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյան 1991-1993 |
Հաջորդող Ասլան Մխիթարյան |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին