Մկրտիչ Ավալյան
Մկրտիչ Ներսեսի Ավալյան (Մելիք-Ավալյան), (մայիսի 7, 1850, Բերդ[1] - մայիսի 13 (26), 1909[1], Բաքու, Ռուսական կայսրություն), հայ դերասան, թարգմանիչ։
Մկրտիչ Ավալյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1850 |
Ծննդավայր | Բերդ[1] |
Մահացել է | մայիսի 13 (26), 1909[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Երեխա(ներ) | Տաճատ Ավալյան |
Կենսագրություն
խմբագրելՄկրտիչ Ավալյանը ծնվել է Բերդում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է 1870 թվականին Թիֆլիսի հայկական թատերախմբում։ 1870-1880-ական թվականներին եղել է հայ թատրոնի ակտիվ գործիչներից։ Խաղացել է բնութագրային և դրամատիկ դերեր, առավելապես աչքի ընկել կատակերգություններում։
Լավագույն դերերից են՝ Զամբախով, Զիմզիմով, Բրիլիանտով, Փարսիղ՝ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», Սևադա՝ Մուրացանի «Ռուզան», Շվայցեր՝ Շիլլերի «Ավազակներ», Զեմլյանիկա՝ Գոգոլի «Ռևիզոր», Յագո՝ Շեքսպիրի «Օթելլո», Տարտյուֆ՝ Մոլիերի «Տարտյուֆ» և այլն։
1891 թվականից տեղափոխվել է Բաքու, զբաղվել գրասենյակային աշխատանքով՝ երբեմն հանդես գալով ներկայացումներում։ Վերջին անգամ ելույթ է ունեցել Բաքվում, 1908 թվականին, արևելահայ նոր թատրոնի 50-ամյակի առթիվ, կատարել Զիմզիմովի դերը[2]։
Թարգմանել է մի շարք պիեսներ՝ Ալեքսանդր Դյումայի «Քին», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Իբսենի «Նորա» և այլն[3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ավալյան Մկրտիչ | armeniaculture.am». www.armeniaculture.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Ավալյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 602)։ |